Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի Օլիմպիական խաղերին իր մասնակցությունը
SPORTԱշխարհարհահռչակ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն չի մեկնաբանում 2018 թվականի օլիմպիական խաղերին իր մասնակցությունը: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ճանաչված գեղասահորդը:
«Այս հարցն այս պահին ես չեմ մեկնաբանում: Ժամանակ կա, պետք է ամբողջովին վերականգնեմ առողջությունս, և եթե ելույթ ունենալու ցանկություն ունենամ, կտեսնեք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Եվգենի Պլյուշչենկոն, ով Հայաստանում է` մասնակցելու «Սառույցի թագավորները» սառցե շոուին:
Պլյուշչենկոյի խոսքով` ինքը սիրում է մասնակցել մրցումների: «Սիրում եմ այնտեղ տիրող մթնոլորտը, ադրենալինը, բայց նաև սիրում եմ հանգիստ աշխատանքը` ինչպես շոուները»,-շեշտեց նա:
2018 թվականի Օլիմպիական խաղերը Պլյուշչենկոյի համար կլինեն 5-րդ խաղերը: Նա Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



