Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես մեկնաբանել էրոտիկ երազները

LIFE

Slaq.am- ը գրում է.

Սեքսը մարդկանց կյանքի մի մասն է, որը հավասարազոր է ուտելիքին ու աշխատանքին, եւ այն բնականաբար արտացոլվում է թե գիտակցական մտքերում, թե գիտակցությանը չենթարկվող երազներում: Մասնագետների կարծիքով էրոտիկ բնույթի երազները նորմալ երեւույթ են ու բնորոշ են բոլորին, անկախ սեռից, կարգավիճակից ու կյանքի ընթացքում ձեռք բերած բարոյական նորմերից, եւ այդ երազներում դատապարտելի կամ արատավոր ոչինչ չկա:

Տղամարդկանց երազները կանանց երազներից տարբերվում են դերային գործոնով: Տղամարդիկ իրենց երազներում ավելի ակտիվ, ավելի եռանդուն, երբեմն էլ նույնիսկ կոպիտ դեր են կատարում: Իսկ կանանց էրոտիկ երազներն ավելի շատ նախերգանքի կամ սիրահետումների մասին են:

Եվ այսպես, եթե ձեր երազներում հաճախ եք տեսնում անծանոթների (անծանոթուհիների) դա վկայում է այն մասին, որ դուք չափից կաշկանդված եք նախապաշարմունքներով, չեք կարողանում լիցքաթափվել սեքսի ժամանակ ու ձեր ցանկությունները բացահայտ արտահայտել: Անծանոթի հետ սեքսը լիովին ազատում է անկողնում ձեր վարքագծի համար պատասխանատվությունից: Լավ կլիներ, որ ձեր զուգընկերը օգնի ձեզ լիցքաթափվել ու ցույց տա, որ դուք կարող եք ձեզ դրսեւորել այնպես, ինչպես կամենում եք:

Եվս մեկ տարածված ֆանտազիա՝ սեքս հայտնի մարդու, կինոհերոսի կամ հեռուստանովելի հերոսի հետ: Իդեալականացված կերպարով հերոսների մասին երազանքները ցույց են տալիս, որ սովորական հարաբերությունները ձեզ համար ձանձրալի են ու միապաղաղ, ու ձեզ ավելին է պետք, քան ընդամենը երեքշաբթի ու ուրբաթ օրերին ամուսնական պարտք կատարելը: Եթե դուք իմացել եք ձեր զուգընկերոջ նման երազների մասին, փորձեք ձեր հարաբերություններն ավելի ռոմանտիկ դարձնել, ավելի անսպասելի ու բազմազան:

Մարդաշատ վայրում սեքսով զբաղվելու մասին երազները վկայում են այն մասին, որ ձեր զուգընկերը «ցուցադրական» սիրո պակաս ունի, այսինքն՝ նա ուզում է, որ շրջապատում բոլորը տեսնեն ձեր սեքսուալ ցանկության դրսեւորումը: Ի դեպ, այս ֆանտազիան շատերը կյանքի են կոչում: Նաեւ պետք է ուշադրություն դարձնել մարդաշատ վայրերում քնքշանքի նշաններին։ Շատերն իրոք դրա կարիքն ունեն:

Մի քանի զուգընկերոջ հետ սեքսը բացահայտորեն վկայում է այն մասին, որ դուք բավարարված չեք ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերությունների տեւողությամբ ու ինտենսիվությամբ, ու ենթագիտակցական մակարդակում ուզում եք բավականաչափ քնքշանք ստանալ թեկուզ մի քանի զուգընկերներից, եթե մեկը չի կարողանում բավարարել այդ պահանջը: Որպեսզի այդ ֆանտազիան իրականություն չդառնա, պետք է ձեր զուգընկերոջն ակնարկեք, որ նա ավելի շատ ուշադրություն դարձնի թե՛ բուն ակտի տեւողությանը, թե՛ նախնական քնքշանքներին:

Եվս մեկ տարածված ֆանտազիա է (հիմնականում կանացի) կոպիտ վերաբերմունքի ու ստորացման մասին երազները:

«Որքան էլ տարօրինակ հնչի, բավականին շատ կանայք ցանկանում են սեքսում կոպիտ վերաբերմունք զգալ, քանի որ ենթագիտակցական մակարդակում տղամարդու նման վարքագիծը կապակցում են ուժի եւ իշխանության հետ: Այստեղ պետք է նշել, որ կոշտ ուժի ու խաղարկային բռնաբարության հասկացությունները տղամարդու ու կնոջ պատկերացումներում խիստ տարբերվում են, եւ մեծամասամբ՝ այդ երազանքի իրականացումը կանանց դուր չի գալիս:

 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6