Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ընտրիր քարն ու իմացիր կյանքիդ ճանապարհի գաղտնիքները

LIFE

Shabat.am-ը գրում է.

Նայեք այս 6 քարերին։ Սրանցից ո՞րը միանգամից գրավեց Ձեր ուշադրությունը։ Մի՛ ընտրեք այն քարը, որը Ձեր սիրեկլ գույնն ունի, այլ պարզապես ընտրեք այն մեկը, որը միանգամից գրավեց Ձեր ուշադրությունը։ Մի փորձեք խաբել ինքներդ Ձեզ, լսեք Ձեր սրտին։

 Выберите камень и узнайте секреты вашего жизненного пути

Եվ այսպես, քարերից ո՞րն ավելի շատ Ձեզ դուր եկավ

① Ապալիտ (լուսնաքար)

Ձեր ընտրությունը խոսում է այն մասին, որ Դուք միշտ ձգտում եք ազատության։ Դուք ցանկանում եք հանդարտ անկյուն գտնել, որտեղ կարող եք հանգստանալ ու լսել ձեր ներսի ձայնին։ Դուք կարող եք մի ակնթարթում ամեն ինչ մոռանալ ու նորից սկսել Ձեր կյանքը։ Դրա հետ մեկտեղ դուք վստահ չեք, որ ճիշտ ճանապարհով եք ընթանում, դրա համար դուք հաճախ նախընտրում եք միայնության մեջ անցկացնել ու մտածել։ Այս երկնային քարը խոսում է այն մասին, որ Ձեր ողջ ուշադրությունը կենտրոնացած է առօրյա խնդիրներին և Դուք միայն մի փոքր ժամանակ եք ունենում լռության ու հանգստության համար։

Սակայն դա չի նշանակում, որ Դուք վատ կյանք ունեք։ Հնարավոր է՝ դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես դուք կցանկանայիք։ Փորձեք վերանայել որոշ բաներ։ Այդ ժամանակ դուք կարող եք հայտնաբերել, որ իրականում արդեն իսկ շատ բաներում հաջողության եք հասել, կամ էլ որ Ձեր հաջողությունն ամենևին էլ սարերի հետևում չէ։

Երբ մենք ժամանակ ենք անցկացնում լռության ու մտքերի հետ, մեր մարմնի էներգիան սկսում է փոփոխվել։ Այն ոգեշնչող ու մոտիվացնող մտքեր, նոր գաղափարներ ու ծրագրեր է առաջացնում մեր գլխում։ Այս քարը հրեշտակների քարն է։ Այդ իսկ պատճառով ներքուստ Դուք «այլ աշխարհի» հետ կապ եք զգում, իսկ վերին ուժերը սպասում են այն պահին, երբ նրանք հնարավորություն կունենան խոսել Ձեզ հետ ու Ձեզ իրենց իմաստուն խորհուրդները տալ։

② Կանաչ մալախիտ

Եթե Ձեզ դուր է եկել այս քարը, ապա Դուք պատրաստ եք անցնել կյանքի լուրջ փոփոխությունների միջով։ Այս փոփոխությունները կարող են վերաբերել ապրելակերպին, բնակվելու վայրին կամ աշխատավայրին։ Սակայն չի բացառվում, որ Դուք հոգևոր զարգացում ու փոփոխություններ կապրեք և կկարողանաք հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնք ծագել են Ձեր վաղ անցյալում։

Դուք ավելի իմաստուն եք դառնում, և  ինքնաճանաչողության գործընթացը Ձեզ հեշտ է տրվում։ Նախկինում Ձեր գլուխը լցված էր անհանգստություններով, իսկ հիմա դուք սկսել եք ավելի շատ մտածել այն մասին, թե ինչ եք ցանկանում ստանալ կյանքից։ Եվ դա հրաշալի է, որովհետև անհրաժեշտ է սովորել ընդունել, որ փոփոխություններն անհրաժեշտ են։ Միայն այդ ժամանակ է, որ մենք սկսում ենք գնալ ինչ-որ ավելի լավ մի բանի հետևից։

Մալախիտը բարգավաճման ու առատության խորհրդանիշն է։ Այդ իսկ պատճառով, երբ դուք սեփական երջանկության հետևից գնաք ձեզ միայն հաջողությունը կսպասի։ Այս քարը կարող է հուշել նաև վերջ դրված ոչ երջանիկ սիրային հարաբերությունների մասին և ռոմանտիկ նոր զգացմունքների մասին։ Մալախիտ ընտրելով Դուք ենթագիտակցորեն ասում եք տիեզերքին. «Ես պատրաստ եմ հաջողության։ Ես պատրաստ եմ ազատվել բացասականից։ Ես պատրաստ եմ հանդիպել իմ երջանկությանը»։

③ Արևի քար

Պատկերացրեք, որ առաջին բանը որ դուք առավոտյան կզգաք արթնանալիս երջանկությունն է։ Իրական երջանկություն, որովհետև առջևում Ձեզ նոր հրաշալի օր է սպասվում, և երախտագիտության զգացում այն բանի համար, որ ձեր կյանքում կան սիրելի ու սիրող մարդիկ։ 
Հիշեք՝ երբ ուրախությունը լցնում է Ձեր մարմնի յուրաքանչյուր բջիջը, դուք սկսում եք ավելի ու ավելի շատ լավ բան գրավել դեպի Ձեր կյանք։ Սա Ձեզ ուժ կտա լուծել ամեն տեսակ խնդիրներ։ Դուք կսկսեք նկատել, թե ինչպես է ճակատագիրը Ձեր առջև նոր երջանիկ պատահականություններ ու շահավետ այլընտրանքային իրավիճակներ բերում։ Եթե դուք արդեն երկար ժամանակ է, ինչ աղոթում եք հրաշքի համար, ապա իմացեք, որ այն մոտ է, որովհետև եկել է ձեր արևոտ օրը։

④ Օբսիդիան (կարմիր ծառ)

Եթե դուք ընտրել եք այս քարը, Ձեր ենթագիտակցությունն ասում է. «Ես պատրաստ եմ դուրս գալ ինձ շրջապատող բացասական մթնոլորտից ու երջանիկ մարդ դառնալ»։  Դուք դադարում եք թռչել ամպերի միջով ու դառնում եք ավելի իրատես։ Դուք վերջապես սկսում եք հասկանալ, որ շատերին ավելի քիչ հնարավորություններ են տրվել, քան ձեզ, և որ բոլորն էլ  իրենց խնդիրներն ունեն, չնայած ոմանք նախընտրում են դրանց մասին ոչ ոքի չպատմել։
Հիշեք, որ Դուք այն եք, ինչ զգում եք։ Խանդը, վիշտն ու վիրավորանքը զգացմունքներ են, որոնք կործանում են Ձեզ։ Բացասականությունը, որը առկա է մտքում միայն թունավորում ու ցավ է պատճառում։ Մոտակա ժամանակաշրջանում Դուք վերջապես Ձեր մերջ ուժ կգտնեք՝ դուրս գալ բացասականությունից ու Ձեր սիրտը բացել աշխարհի առաջ։ Դուք շուտով կհասկանաք, որ երջանկությանը տանող միակ ճանապարհը դա երախտագիտիտության զգացումն է այն ամենի համար, ինչ դուք արդեն իսկ ունեք, և ոչ թե ափսոսալն այն ամենի համար, ինչը մեզ չի բավարարում։

⑤ Հովլիթ

Եթե Ձեզ գրավեց այս քարը, ապա դուք շուտով հաղորդագրություն կստանաք վերին ուժերի կողմից երազների, լուսավորող մտքերի, տեսիլքների կամ կրկնվող թվերի ու բառերի տեսքով։ Դուք հիմա Ձեր ինտուիցիային լսելով ընթանոմ եք որոշակի ուղղությամբ։ Եվ այն ճիշտ է։ Այնպես որ ընդունեք Ձեր կանխազգացման իրական լինելոն ու լսեք դրան։ Այն կօգնի Ձեզ գտնել հաջողությանը տանող արագ ճանապարհը։

Եթե Դուք տառապում եք անքնությունից, դա նշանակում է, որ Դուք անտեսում եք Ձեր կանխազգացմանը։ Ամեն ինչ իր տեղը կընկնի միայն այն ժամանակ, որբ Դուք ընդունեք վեցերորդ զգայարանի կարևորությունն ու ընթանաք դրա հոսանքով։ Դուք միայնակ մարդ չեք, և Ձեր ճամփորդության ընթացքում, բարեբախտաբար, դուք կրկին մենակ չեք։ Հովլիթը հուշում է այն մասին, որ Ձեզ պաշտպանում են հոգոր ուժերը։ Ձեր հրեշտակ-առաջնորդը պատրաստվում է Ձեզ տանել դեպի Ձեր ամենահամարձակ երազանքները։ Եվ միակ բանը, որ նա ցանկանում է դա հավատն է։

Հովլիթը նաև հաջողության քար է նրանց համար, ովքեր ցանկանում են երեխա ունենալ կամ արդեն իսկ երեխայի են սպասում։ Այն Ձեզ առողջ ու ուժեղ երեխա է կանխատեսում։

⑥ Դալմատին Ջասպեր

Այժմ ձեզ համար ճիշտ ժամանակն է կյանքը հաճույքներով ու հումորով լցնելու համար։ Եթե Դուք այս քարն եք ընտրել, ապա Ձեր ներքին ձայնը գոռում է. «Ես ցանկանում եմ խաղալ և ուրախանալ»։ Միգուցե դուք երկար ժամանակ ճնշված, հիասթափված, անհանգիստ կամ փոքր ինչ ցինիկ էիք դարձել։ Դալմատինը Ջասպերը հիշեցնում է, որ մեզնից յուրաքանչյուրը հոգևոր էակ է պարփակված մարմնավոր անոթների մեջ։ Մինչև մենք նորից եթերային էներգիա կդառնանք, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու այս մոլորակի վրա։ Ուրեմն եկեք վայելենք այն։  Նույնիսկ ամենաբարդ իրավիճակները կարելի է հեշտությամբ անցկացնել հումորի միջոցով, եթե ոչ հանուն Ձեզ, ապա գոնե հանուն հարազատների ու մտերիմների։ Հումորի զգացումը հրաշալի կերպով միավորում է ընտանիքի անդամներին ու ընկերներին։ Ծիծաղի յուրաքանչյուր վայրկյան օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները։ Ուրախ ծիծաղն աշխարհին ու տիեզերքին հաղորդագրություն է ուղարկում այն մասին, որ մենք չենք հանձնվում և անպայման կստանանք մեր ուզածը։

Դալմատին Ջասպերը ծխելու դեմ պայքարի խորհրդանիշն է։ Այնպես որ եթե մտածեքել եք այդ վատ սովորությունից հրաժարվելու մասին, ապա իմացեք՝ ճիշտ ժամանկն է։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan