Շուշի-Լիսագոր ճանապարհին բեռնատար է շրջվել. վարորդը հիվանդանոցում է
SOCIETYՀուլիսի 17-ին, ժամը 13.22-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ – Բերձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԼՂՀ-ի արագ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Շուշի – Լիսագոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 29 6M O67 համարանիշի (վարորդ` Մ. Ս., ծնվ.1986թ., Երեւանի Կիլիկյան թաղամասի թիվ 5 փողոցի բնակարաններից մեկի բնակիչ) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մ.Ս.ը տարբեր աստիճանի վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Շուշիի բժշկական կենտրոն, այնուհետեւ հոսպիտալացվել է Ստեպանակերտ քաղաքի ԲԿ: Տուժածի վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ուղղել են ավտոմեքենան եւ դուրս բերել երթեւեկելի հատված:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



