Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Եվրասիական նոր մարտահրավեր Հայաստանին. մեր հույսը Աստանան եւ Մինսկն են.«Ժամանակ»

POLITICS

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական «Վեդոմոստի»-ն գրում է, որ Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկում է ձեռնամուխ լինել ներմուծման փոխարինման կամ նոր ռուսական, այսպես ասած, «իմպորտազամիշենիա» երեւույթին:

Այդ երեւույթը Ռուսաստանում հնարվեց ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների, թեեւ առայսօր զավեշտի ու ծաղրանքի առիթներից բացի՝ Ռուսաստանին ըստ էության չի տվել ոչինչ: Եվ չի էլ կարող տալ, քանի որ ժամանակակից աշխարհում մեկուսացումը, այն էլ՝ ինքնամեկուսացումը, չի կարող որեւէ բան տալ որեւէ տնտեսության: Բայց Ռուսաստանը փաստորեն ոչ թե հրաժարվում է այդ անհեթեթ գաղափարից, այլ փորձում է այն տարածել Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների վրա: Իսկ ինչ է դա նշանակում:

Դա նշանակում է, որ Ռուսաստանը նախ՝ նրանցից էլ է պահանջում, այսպես ասած, արգելակներ սահմանել արեւմտյան արտադրանքի եւ տեխնոլոգիաների ներկրման համար՝ այդպիսով ըստ էության միանալով «հակաարեւմտյան» իր պատասխան «պատժամիջոցներին», եւ մյուս կողմից՝ Ռուսաստանն ըստ էության իր մեկուսացման շրջանակը պարտադրում է ԵՏՄ մյուս երկրներին:

Թե ինչ հետեւանք դա կարող է ունենալ նրանց համար տնտեսական եւ քաղաքական առումով՝ ավելորդ է մեկնաբանել ու նկարագրել: Առավել եւս՝ Հայաստանի համար, որն արդեն իսկ ՌԴ մեկուսացման պատճառով կրում է բավական զգալի տնտեսական կորուստներ: Դրան կավելանան նաեւ կորուստները հենց իր՝ նաեւ Հայաստանի մեկուսացումից:

Սրան զուգահեռ՝ հետաքրքրական է, որ Հայաստանը նախաձեռնել է լիովին հակառակ գործընթաց: Սերժ Սարգսյանը օրեր առաջ հայտարարեց, որ խորհրդակցությունների շարք է սկսում արտաքին տնտեսական հարաբերությունները տարբեր երկրների հետ խորացնելու, նոր ներդրումներ ու շուկաներ գտնելու համար: Եվ սա, իհարկե, ստեղծված իրավիճակում նվազագույնն է, որ պետք է անել:

Մինչդեռ ԵՏՄ երկրներին Ռուսաստանի առաջարկը տրամագծորեն հակառակ է Հայաստանի այս նախաձեռնությանը: Ըստ այդմ հարց է առաջանում՝ Հայաստանը, որ ներկայումս նախագահում է ԵՏՄ-ում, եւ որի ներկայացուցիչը ԵՏՄ-ի փաստացի վարչապետն է, կկարողանա՞ դիմակայել Ռուսաստանի այդ նախաձեռնությանը, որի նպատակը ըստ էության մեկն է՝ գոնե ԵՏՄ-ում առավել լայն ճանապարհ բացել ռուսական ապրանքների համար: Թե ինչ է նշանակում ռուսական ապրանք՝ եւս բավական լավ հայտնի է հայ սպառողներին:

Հայաստանի իշխանությանը ԵՏՄ-ում սպասվում է բավական մեծ մարտահրավեր, որի չեզոքացումը գործնականում անհնար է թվում, եթե այդ հարցում Մոսկվային դիմադրություն ցույց չտան Աստանան ու Մինսկը: Հայաստանի հույսը ԵՏՄ-ում այդ երկու մայրաքաղաքներն են, թեեւ, իհարկե, այդ իրավիճակը որեւէ կերպ չի կարող գոհացուցիչ լինել: Նրանք Հայաստանին գուցե պահում են բավական աղետալի հեռանկարներից, ԵՏՄ ճահճում ավելի խորը թաղվելուց, բայց միեւնույն ժամանակ նրանք լուծում են Մոսկվայի հետ իրենց հարցերը, անում են իրենց առեւտուրը, իսկ Հայաստանի խնդիրները մեծ հաշվով շարունակում են մնալ չլուծված:

Եվ այդ իմաստով, իհարկե, Հայաստանը ԵՏՄ-ում գոնե պետք է ունենա իր ձայնը, թեեւ եթե Հայաստանն ունենար այդ ձայնը, այն կհաներ ԵՏՄ մտնելուց առաջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan