Բուդայի 1000-ամյա արձանի ներսում գաղտնի ուղերձ գտել են
LIFEBlognews.am-ը գրում է.
Հոլանդացի գիտնականները ուսումնասիրել են Չինաստանից բերված 1000-ամյա Բուդայի արձանը: Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում պարզվել է, որ XI կամ XII դարերի Բուդայի արձանն իր ծածկույթի տակ թաքցնում է բուդայական վարպետի մումիացված մնացորդներ:
Այն մասին, որ արձանի ներսում գտնվում է մարդկային մնացորդներ, գիտնականները ավելի վաղ ենթադրել են: Սակայն, հետազոտության ժամանակ ևս մեկ ցնցող բացահայտում է կատարվել: Հեռացված ներքին օրգանների փոխարեն հայտնաբերել են թղթի փաթեթ` չինական հիերոգլիֆներով, գրում է Twizz-ը:
Թե դա ինչ տեքստ է, դեռ հնարավոր չէ ասել, քանի որ թուղթն անհնար է այդտեղից դուրս բերել: Սակայն կարդացվել է այնտեղ գրված անունը: Դա չինական մեդիտացիայի դպրոցից վանական Լյու Ցյուանն է, որը մահացել է 1100 թվականին:



1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
3
Trust and reach across the globe
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



