Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


«Որոգայթի Տիկո». «Լավ տղերքը» քիչ են մնացել, ովքեր էդ տրադիցիոն հանցաշխարհի մարդկայինը գնահատում են փողից առավել»

LIFE

Aravot.am–ը գրում է.

Դերասան, երգիչ, ուժային եռամարտի չեմպիոն, նախկինում երկու անգամ ազատազրկված Արտավազդ՝ Արտյոմ Առաքելյանին հանդիպել եմ 2011 թվականին, երբ լուսաբանում էի ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ բողոքի քննությունը: Ա. Առաքելյանի նկատմամբ Համաներում կիրառվեց եւ նա ազատվեց դատարանի դահլիճից:

-Ի՞նչ գործով էիր ազատազրկվել: Ինչպե՞ս հայտնվեցիր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

-Ձերբակալվեցի Սոչի քաղաքում: Իմ նկատմամբ հայտարարվել էր հետախուզում՝ խարդախության, փաստաթղթերի կեղծման գործով: Բանկից մի բան էի վերցրել, սխալ ձեւակերպումներ արել, ինչը դարձրին «հայոց հարց»: Կային մարդիկ, որոնք շահագրգռված էին, որպեսզի ինձ ձերբակալեին: Ձերբակալվելուց հետո վեց ամիս մնացի Արմավիրի, Ռոստովի բերդերում, հետո բերեցին Հայաստան: «Նուբարաշեն» քրեակատարողականում մնացի մոտ երկու տարի: Դատարանի դահլիճից ազատվեցի Համաներմամբ: Ռուսաստանում ինձ ասացին, որ այդ հանցանքի համար, որը տուգանք է ենթադրում, չեն դատում, չեն կալանավորում:

-Մինչ հետախուզումդ նկարահանվում էիր «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» սերիալում: Սյուժեն ինչպե՞ս ընդհատվեց:

-Ինքս չեմ հասկանում մինչ օրս, թե ինչ կատարվեց հետս՝ պահանջված դերասանի, շատ սիրված ժողովրդի կողմից: Ամեն ինչ գնաց դեպի վատը: Շնորհակալ եմ փաստաբանիս՝ Գարիկ Գալիկյանին, որը հրաշալի խոսեց: Երկու տարի նստելս շատ բան տվեց:

Tema_Yujni_1

-Դու խաղում էիր «լավ տղայի» դերեր «Կյանքի գինը», մինչ այդ «Որոգայթում»: Հանցաշխարհի դեմքն էիր ցույց տալիս: Իրականում ինչպիսի՞ն է ազատազրկման վայրը՝ ներսից:

-Ռուսաստանում ուրիշ դիրքի վրա է այդ ամենը: Մեր մոտ «ստավկեն» փողի վրա, «կռիսական», «լավ տղերքը» շատ քիչ են մնացել, ովքեր էդ տրադիցիոն հանցաշխարհի օրենքները՝ մարդկայինը գնահատում են փողից առավել: Ես 1996-2002 թվականն էլ եմ նստել: Ավազակային հարձակման համար վեց տարի ժամկետով եմ դատապարտվել: Այդ ժամանակ օրենքը դաժան էր, մենթերն ավելի կոպիտ էին հանցագործների հետ, ջարդում էին, փշրում, հանցագործ տղաների մեջ մարդկայինը շատ էր, իրար մեջք էին, թիկունք: Հիմա հակառակն է. միլիցեքն ավելի փափկել են, վախենում են արդարադատության համակարգի փոփոխություններից, մի քիչ ավելի փափուկ են, ծեծ, ջարդ չկա, իսկ այն թվերին կապ չուներ, թե ինչ հոդվածով էիր, պիտի անպայման ծեծեին: Հիմա շատացել են ոչ թե սիրողական թմրամոլները, այլ՝ իրականները: Կյանքում չսիրեցի նրանց: Նրանց հետ դժվար է նստելը:

-Արտյոմ, կալանավայրից դուրս գալուց հետո ինչո՞վ զբաղվեցիր: Հեշտ ադապտացվեցի՞ր, թե՞ ժամանակ էր պետք, ուշքի գալու համար:

-Երկու տարի կորցնելուց հետո շատ դժվար ուշքի եկա: Մարդիկ փոխվել էին: Լիքը մարդ ուրացան, թե մարզիկները, թե գործընկերներս… Համերգներ տվեցի, նկարահանվեցի «Խաղից դուրս» կինոնկարում՝ Վլադի կերպարում: Հրաժարվեցի սերիալներում խաղալուց, որովհետեւ ավելի թույլ դերասանների ուժեղ դերեր էին տալիս: Նկատում էի, որ ձգտում են ինձ ավելի թույլ դերեր տալ: Մեր հայկական մենթալիտետն է, բայց դե ոչինչ: Աստված մեծ է: Կգա գնահատելու ժամանակը:

-Ֆեյսբուքյան քո էջում տեսա գրառումներդ՝ կապված «Որոգայթ» կինոնկարի հետ: Որքան հասկացա, նեղացվածություն կար: Ինչո՞ւ:

-Իմ կարծիքով՝ «Որոգայթ» կինոնկարը պետք է չլիներ: Բիզնես արեցին, որ գումար աշխատեն: Սոս Ջանիբեկյանը, որը ինձ հետ հարազատ տղա է, ոչ մի անգամ չի կարող խաղալ Գեղամ Ղանդիլյան՝ Գոքոր, նա չի կարող խաղալ կրիմինալ դերեր, դա իր մոտ դրված չէ: Մեր դերասանների վատը որն է, որ ամեն ինչի վրա գցվում են, ոնց որ «կամեռայի ցեց» լինեն, միայն նկարվեն, միայն երեւան: Ոնց որ ինձ ասեն գնա կոմեդիա՝ Ֆինես խաղա, չեմ կարող: Դա իմը չի: Ես պիտի խաղամ այն, ինչ զգում եմ, ապրել եմ, ինչը ժողովուրդը գնահատում է: «Որոգայթը» պետք է մնար, որպես քաղցր հիշողություն. Գոքոր, Գարիկ, Տիկո, Հովո, Զավեն: Առանց Գոքորի, Գարիկի, Զավենի, իմ անունը չեմ տալիս, «Որոգայթը» մի քիչ անլուրջ եղավ:

Tema_Yujni_2

-Բայց չէ՞ որ սցենարիստը, ռեժիսորը, դերասանները նույնն են:

-Հարություն Մովսիսյանը՝ Հովոն, որը լավ դերասան է, կապ չունի կինոյում, թատրոնում, հրաշալի է խաղում: Ռոմա Մուշեղյանը հրաշալի է նկարում: Պարզապես, էլի պնդելու եմ, որ սերիալից հետո կինոն չպիտի լիներ, մանավանդ որ, սերիալին փառք բերած տղաները մահացել են:

-Քեզ առաջարկե՞լ են համանուն կինոյում խաղալ:

-Չի առաջարկվել: Ես առանց Գոքոր, Գարիկ չէի խաղա: Ես իրենց գերեզմանին էլ եմ ասել. առանց իրենց՝ ինձ ցածր կհամարեի խաղս: Ես չեմ կարող Սոս Ջանիբեկյանի, Գրիշա Աղախանյանի հետ շփվեմ այնպես, ինչպես լուրջ տղաների հետ, որոնք, իրոք, տղերք էին: Չեմ ասում, նրանք տղա չեն: Նրանք այդ կինոյի մեջ չկան: Ես չեմ կարող Կառուզո երգել, ինչքան էլ տաղանդավոր լինեմ, բայց շանսոն երգում եմ, Վիսոցկի երգում եմ: Կա մի եւ էլ… պրոդյուսեր Հունան Սողոմոնյանն ամեն ինչ անում է, որպեսզի ես «Շանթում» չերեւամ, չնկարահանվեմ:

-Արտյոմ, կուզեի խոսես քո մենահամերգների մասին:

-Հունվարի 25-ին մենահամերգս «Յանսում» էր՝ Վիսոցկու ծննդյան առթիվ, «Ջոս» համալիրում: Իսկ նոր ձայներիզում՝ «Դուշա բանդիտա», 16 երգ կա, նաեւ՝ հեղինակային: Ամառը նախատեսել եմ չորս ամսով գնալ Սոչի, Մոսկվա, նոր երգացանկով, «Մոսֆիլմում» կաստինգի:

-Քեզ չի՞ կաշկանդում, որ «Ծյոմ Յուժնի» մականունով գովազդային պաստառներն են փակցվում պատերին:

-Մարդիկ ինձ այդ անունով գիտեն, իմ խցի ընկերները, որոնցից շատերը դեռ մեկուսացված են: Շատ կուզեի՝ նրանց համար համերգներով հանդես գալ, չթողեցին:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

նկարները՝ հեղինակի 

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6