«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի», «Ավե, Կեսար», «Դիվերգենտ». մարտի 7 կինոպրեմիերաները
SOCIETYԵրևանյան կինոթատրոնները 2016-ի երրորդ ամսվա ընթացքում հայ կինոսերներին կներկայացնեն բազմաժանր ու հետաքրքիր ֆիլմեր:
«Արմենպրես» լրատվական գործակալությունը, շարունակելով ներկայացնել ամսվա սպասված կինոպրեմիերաների ցանկն, առաջարկում է կինոպրեմիերաներին ծանոթանալ այլ ձևաչափով:
«Մոսկվա», «Սինեմա Սթար»և «ԿինոՊարկ» կինոթատրոնների տվյալների համաձայն`ներկայացնում ենք մարտի 7 ամենասպասված, հետաքրքիր,թեթև և զվարճալի ֆիլմերը, որոնք կարելի է այս< span> ամիս դիտել երևանյան կինոթատրոններում:
1. «Կենդանապոլիս»
Էկրաններին` մարտի 3-ից
«Կենդանապոլիս»-ը Disney ընկերության նոր անիմացիոն արկածային կատակերգությունն է, որի ռեժիսորն են Բայրոն Հովարդը և Ռիչ Մուրը: Կենդանապոլիսը ժամանակակից քաղաք է, որի բնակիչներն են ամենատարբեր կենդանիներ: Այն բաժանված է շրջանների.այստեղ կարելի է տեսնել էլիտար և ոչ էլիտար թաղամասեր: Քաղաքում հայտնվում է ոստիկանության նոր աշխատակից` նապաստակ Ջուդի Հոպսը, և ամեն ինչ փոխվում է:
2. «Դիվերգենտ. Գլուխ 3: Պատից այն կողմ»
Էկրաններին` մարտի 10-ից
Ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Շվենտկեն: Գլխավոր դերերում հանդես են գալիս Շեյլին Վուդլին, Թեո Ջեյմսը: Թրիսը և Ֆորն առաջին անգամ լքում են իրենց քաղաքն ու սիրելիներին և հայտնվում պատից այն կողմ գտնվող վտանգավոր աշխարհում, որտեղ նրանք բացահայտում են շոկային ճշմարտություն: Նրանք պետք է որոշեն` ում վստահել, և ում` ոչ:
3. «Ավե, Կեսար»
Էկրաններին` մարտի 3-ից
Կատակերգական ֆիլմի ռեժիսորները, պրոդյուսերներն ու սցենարիստները Ջոել և Իթան Քոեններն են: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջորջ Քլունին, Չենինգ Թեյթումը, Թիլդա Սուինթոնը և այլք: Ֆիլմը պատմում է Հոլիվուդում աշխատող Էդդի Մեննիկսի մեկ օրվա մասին: Հերոսը լուծում է բոլոր դերասանների բազմաթիվ խնդիրները: Սակայն մի օր անսպասելի կերպով նկարահանման հրապարակից անհետանում է ֆիլմի գլխավոր դերակատարը:
4. «Լոնդոնի անկումը»
Էկրաններին` մարտի 10-ից
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում, որտեղ առեղծվածային պայմաններում մահանում է Միացյալ Թագավորության վարչապետը: Դեպքերը զարգանում են անսպասելի կերպով, և միայն երեք մարդ կարող է կանգնեցնել միջազգային ղեկավարների սպանությունները: Մարտաֆիլմի ռեժիսորն է Բաբակ Նաջաֆին: Գլխավոր դերերը մարմնավորում են Ջերարդ Բաթլերը, Աարոն Էկհարթը և Մորգան Ֆրիմանը:
5. «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի:Արդարության վերելքը»
Էկրաններին` մարտի 24-ին
Ռեժիսոր Զաք Սնեյդերի ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Հենրի Քավիլը և Բեն Աֆլեքը: Ֆիլմը կենտրոնանում է երկու հայտնի սուպերհերոսների` Բեթմենի և Սուպերմենի հակամարտություններին: Երկուսն էլ պայքարում են արդարության համար, բայց` տարբեր մեթոդներով: Մինչդեռ Բեթմենն ու Սուպերմենը պատերազմում են միմյանց դեմ,նոր սպառնալիք է առաջ գալիս,որը մարդկությանը կանգնեցնում է այնպիսի վտանգի առաջ,որի հետ նրանք երբևէ չեն բախվել:
6. «Ջեյնը վերցնում է հրացանը»
Էկրաններին` մարտի 17-ից
Կինոնկարի ռեժիսորն է Քևին Օ’Քոնորը: Գլխավոր դերերում հանդես են գալիս Նատալի Պորտմանը, Ջոել Էդգերտոնը և Էվան Մաքգրեգորը։ Այն բանից հետո,երբ Ջեյնի հանցագործ ամուսինը, որ ստացել էր հրազենային 8վնասվածք և հազիվ կենդանի էր մնացել,վերադարձավ տուն իր բանդայից,կինը դիմեց իր նախկին սիրեկանին՝ Դեն Ֆրոստին,և խնդրեց օգնել իրեն՝ պաշտպանելու ֆերման իր ամուսնու ավազակախմբից։
7. «Երեք ինները»
Էկրաններին` մարտի 3-ից
Ջոն Հիլքոութի ֆիլմում խաղում են Քեյսի Աֆլեքը, Քեյթ Ուինսլեթը, Աարոն Փոլը, Թերեզա Փալմերը: Հանցագործների և կոռումպացված ոստիկանների խումբը լուրջ խնդրի առաջ է կանգնում: Ռուսական մաֆիան պահանջում է, որ նրանք կատարեն անիրագործելի հանցագործություն: Նրանք որոշում են լուծել խնդիրը:
Ֆիլմերն առանձնացրեց Ռոզա Գրիգորյանը



