40 գյուղի բյուջեի չափով գումար՝ ոստիկանության փոստային ծառայություններին
ECONOMICSԻնչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, Հայաստանի ոստիկանությունը «Հայփոստ» ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների պայմանագիր, որի արժեքը 160 միլիոն դրամ է:
Ըստ պայմանագրի ծառայությունների՝ շրջանակը ներառում է նամականիշների, հեռագրերի եւ ծանրոցների առաքումներ: Պայմանագիրը կնքվել է հունվարի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի եւ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի միջեւ:
160 միլիոն դրամը ՀՀ 2016թ. պետական բյուջեով ոստիկանությանը հատկացված 39,5 միլիարդ դրամի 0,4 տոկոսն է կազմում: Առաջին հայացքից՝ չնչին մի թիվ: Մյուս կողմից՝ Հայաստանում փոքր գյուղական համայնքների տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 3,5-4 միլիոն դրամ: Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ոստիկանության փոստային ծառայությունների համար ծախսվում է այնքան գումար, որքան մոտ 40 գյուղական համայնքի տարեկան բյուջեն է:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, օրինակ՝ 2016 թվականին փոստային ծառայությունների համար կծախսի 2 միլիոն դրամ:
Գագիկ Աղբալյան
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



