Հայ հեծանվորդը դարձել է Եվրոպայի հրապարակային հեծանվավազքի երիտասարդական առաջնության չեմպիոն
SPORTՀունաստանի մայրաքաղաք Աթենքում ավարտվել է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը «Սկրատչ» մրցաձևում (40 կմ խմբակային մրցավազք): Հայաստանցի 2 հեծանվորդներն էլ՝ Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը հաջողությամբ հաղթահարել էին որակավորման փուլը ու դուրս եկել եզրափակիչ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայից, այս փուլում փայլուն հաջողության են հասել 18-ամյա Էդգար Ստեձանյանը. հայ հեծանվորդը գերազանցել է բոլորին ու նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հայկական հեծանվային մարզաձեւի պատմության ընթացքում սա առաջին ոսկե մեդալն է Եվրոպայի առաջնություններում: Ի պատիվ Էդգար Ստեփանյանի` Աթենքի հեծանվահրապարակում հնչել է Հայաստանի հիմնն ու բարձացել է մեր երկրի դրոշը: Պավել Ստեփանյանը զբաղեցրել է 10-րդ տեղը:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



