Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Մետրոպոլիտենի վերակառուցման երրորդ փուլը կլուծի անվտանգության խնդիրները

SOCIETY

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով 2010 թվականին մեկնարկած վերակառուցման աշխատանքները միջազգային կառույցների կողմից գնահատվել են գերազանց: Մարտի 5-ին Մետրոպոլիտեն այցելած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս դրական է գնահատել կատարված աշխատանքը և տվել հանձնարարականեր, որ ձեռնամուխ լինեն վերակառուցման երրորդ փուլին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռևս 2008 թվականին նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանն այցելել էր Մետրոպոլիտեն, ծանոթացել տրանսպորտային հանգույցի հիմնախնդիրներին և հանձնարարել կառավարությանը մշակել հանգույցի բարելավման հնգամյա ծրագիր:

2010 թվականին հայտատվել էր Մետրոպոլիտենի վերակառուցման 1-ին վարկային ծրագիրը (2010-2013)՝ Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական ներդրումային բանկի հետ կնքելով վարկային պայմանագրեր 5-ական միլիոն եվրոյի չափով, իսկ ԵՄ-ի հետ դրամաշնորհային պայմանագիր՝ 5 միլիոն եվրոյի չափով:

2013-ին էլ կնքվել էր վերակառուցման 2-րդ վարկային ծրագիրը (2013-2017)՝ նույն կառույցների հետ, նույն պայմաններով և չափաքանակներով:

Փայլակ Յայլոյանի խոսքով՝ վերակառուցման առաջին փուլում գործող վագոնների 60 անվասայլակներն ամբողջությամբ փոխարինվել են նորերով, գիշերը թունելներում աշխատանքներ իրականացնելու համար նոր տնտեսական գնացք է ձեռք բերվել, փոխարինվել են 76 պոմպեր ու այլ սարքավորումներ, ստորգետնյա ենթակայաններում 34 կմ երկարությամբ բարձրավոլտ մալուխներ են փոխվել, գծային կառույցների համար ձեռք են բերվել համապաստախան սարքավորումներ:

«Այս աշխատանքների արդյունքում ունեցանք 2.8 միլիոն դրամի տնտեսում, որն ուղղվեց Մետրոպոլիտենի արդիականացմանը, վագոնների փոխարինմանը, որին բնակչությունն արդեն ականատես եղել է»,-նշեց տնօրենը:

Երկրորդ փուլում իրականացվել է 8 վագոնի արդիականացում, գնացքների լվացման կայանի թողարկում, մեքենավարների ուսուցման կենտրոնի պատրաստում, հակահրդեհային համակարգի սարքավորումների ձեռք բերում: «Առջևում ունենք դրենաժային թունելի շինարարությունը, որը մեկնարկել է ու կավարտվի ժամանակին՝ 2017-ի վերջին: Երրորդ փուլով նախատեսվում է 45 վագոններից  27-ի մոդերնիզացիա, մնացած 18-ն արդեն արդիականացվել են, 14 շարժասանդուղքների վերանորոգման հարց ունենք: Երրորդ փուլում կիրականացնենք այն գործողությունները, որոնք առաջին երկու փուլերում չեն արվել, անտանգության խնդիրներն ենք հիմնականում լուծելու»,-շեշտեց Փայլակ Յայլոյանը՝ ավելացնելով, որ մինչև երկրորդ փուլի ավարտը հնարավոր է մեկնարկի նաև երրորդ փուլը:

ՎԶԵԲ-ի կողմից պատվիրված փորձագետներով համալրված հանձնաժողովի եզրակացության համաձայն 1-ին և 2-րդ վարկային ծրագրերի իրականացումից հետո հրատապ հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ներդրումների չափը դեռևս կազմում է շուրջ 41 միլիոն եվրո: Ներկայում բանակցություններ են ընթանում 22 միլիոն եվրո արժեքով վարկային 3-րդ ծրագիրը կնքելու ուղղությամբ՝ անվտանգ երթևեկություն ապահովող և անհետաձգելի համարվող մի շարք հիմնախնդիրների լուծման համար:

Երևանի մետրոպոլիտենի կառուցումն սկսվել է 1972 թվականինգործարկել 1981-ին և ընդլայնվել մինչև 1998 թվականը:Ներկայում այն ունի 12,5 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, 45 շահագործվող վագոն, 24շարժասանդուղք, 8 քարշային ենթակայանմոտ 100 աշխատակից՝ մինջինում 158 հազար դրամ աշխատավարձով: 2015- ինտարեկան միջին ուղևորափոխադրումները կազմում են 15,7 միլիոն մարդամսկանա միջին ուղևորափոխադրումները 1,3 միլիոնմարդՕրական միջինում սպասարկում է 45 հազար ուղևորի:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank