Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակը նշեցին ծննդավայր Արարատ գյուղում

SOCIETY

ՀՀ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 57-ամյակի օրը` մարտի 5-ը սկսվեց նրա ծննդավայրում հանդիսավոր արարողությամբ: Վաղ առավոտյան Արարատ գյուղ այցելեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, վարչության աշխատողներ, մարզային կառույցի աշխատողները ` մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, սպարապետի մարտական ընկերները, ԵԿՄ անդամներ` տարբեր մարզերից, այլք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` պատվավոր հյուրերը նախ այցելեցին սպարապետի ծնողներին` Գրետա մայրիկին եւ Զավեն Սարգսյանին: Նրանք շնորհավորեցին կորյուն զավակ, մեծ քաղաքական գործիչ եւ հայրենանվեր զավակ ունենալու կապակցությամբ, ընդգծելով, որ Վազգեն Սարգսյանը համայն հայությանն է: Գրետա մայրիկի օրհնությունը ստանալուց հետո հյուրերը տուն-թանգարանի բակում` կիսանդրու մոտ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ խորնարհեցին: Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Վազգեն Սարգսյանի անվան զորմասի զինվորները: Կիսանդրու մոտ` պատվո պահակ, իսկ տուն-թանգարանի դիմաց հանդիսավոր տողան էին կազմել պատանի երկրապահները` զինղեկ Արտակ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 Մարտի 5-ը` Վազգեն Սարգսյանի ծննդյանը օրը` ողջ Հայաստանով մեկ հայտարարված է պատանի երկրապահների երդման օր, ուստի, բարձրաստիճան հյուրերի ներկայությամբ մարզի դպրոցների 30 պատանի երկրապահներ հանդիսավորությամբ երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, հանդիսանալ հայոց անկախ պետականության գաղափարակիցն ու մշտական պահապանը: Այնուհետեւ, Արարատ գյուղի Սբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը կատարեց օրհնության կարգ`ապագա զինվորներին հորդերելով հայրենիքին վերաբերվել հարազատ մոր նման, եւ միշտ պատրաստ լինել գիտակցված մահվ ան: «Նայելով խիզախ երիտասարդներին իրականություն են դառնում սպարապետի խոսքերն ու երազանքը: Այդ երիտասարդները գալիս են հիմնավորելու, որ երկրի պաշտպանության համար զենքից ու զրահատեխնիկայից առավել` կարեւորը զինվորի ոգին է»,-ասաց Տեր Դավիթ քահանա Սահակյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գրետա մայրիկն ասաց. «Ես հպարտ եմ, որ ազգին հայրենանվեր որդի եմ տվել, որն իր ընկերների հետ մեկտեղ մեծ նվիրումով, արյան, կյանքի եւ հայրենասիրական զգացումներով կերտեցին անկախ հանրապետություն: Երբ ես նայում են նրանց պատմական գործին` իմ վերքը, մայրական վիշտը դրանով սփոփվում է»:

Բարձրաստիճան հյուրերը միջոցառումը շարունակեցին Ծիծեռնակաբերդում: Իսկ գյուղում` պատանի երկրապահները, տարբեր մարզերից ժամանած նրա մարտական ընկերները, բոլոր երկրապահները մասնակցեցին «Սասնա Ծռեր» պարային համույթի համերգին: Նրանք հանդես եկան Սասունի, Մուշի, Վանի ազգագրական պարերով: Հնչեցին հայրենասիրական երգեր: Ողջ Արարատ գյուղով մեկ հնչում էր սպարապետի ձայնը. «…Երկրապահի ամենամեծ ձեռքբերումներից մեկը, եթե ոչ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ իր մարմնով, իր արյամբ ծածկեց հանրապետության սահմանները եւ իր արյունով ստեղծեց հայոÖ բանակ…»:

Արարատի մարզի պատանի երկրապահները` զինղեկների ուղեկցությամբ ուխտագնացություն կատարեցին Խոր Վիրապ:

Լիլիթ Մաճկալյան

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank