Հայոց բանակի 24-րդ տարեդարձին նվիրված շախմատի առաջնությունն ավարտվեց
SPORTՆորատուս համայնքի մշակույթի տանն անցկացվեց Գեղարքունիքի մարզի պատանիների շախմատի 2016թ. մարզային առաջնությունը: Այն նվիրված էր Հայոց բանակի 24-րդ տարեդարձին: Առաջնությունը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչությանը եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի մարզային մասնաճյուղերի համատեղությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, շախմատի մարզային առաջնությունն անցկացվում է երկու փուլով՝ տարածքային եւ մարզային: Շախմատային մրցաշարին մասնակցեցին մինչեւ 10,12,14 եւ 16 տարեկան շախմատիստները: Առաջնության մեկնարկը տրվել էր փետրվարի 18-ից, դպրոցներում, եւ եզրափակվեց Նորատուսում: Մրցաշարին մասնակից յուրաքանչյուր թիմ հանդես եկավ տասնական անդամով:
Մարզային առաջնությանը մասնակցեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի` Գավառի, Սեւանի, Ճամբարակի, Մարտունու, Սարուխանի, Վարդենիսին եւ Վարդենիկի մասնաճյուղերում անցկացված մրցումներում հաղթող ճանաչված շախմատիստները: Առաջնությունն անցկացվեց շվեյցարական մրցակարգով: ՖԻԴԵ-ի կանոնակարգի համաձայն` յուրաքանչյուր խաղացողի մեկ խաղափուլում տրվեց 15 րոպե ժամանակ:
Բացի տարածքային փուլերում հաղթող ճանաչված թիմերից, կազմակերպիչների կողմից մասնակցության թույտվություն էր ստացել նաեւ առաջնությունն անցկացնող կողմը՝ Նորատուսի թի:
Առաջնության ավարտին յուրաքանչյուր տարիքային խմբում, 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված պատանիները Նորատուսի համայնքապետարանի կողմից պարգեւատրվեցին հուշանվերներով եւ հավաստագրերով:
Մինչեւ 10 տարեկանների խմբում առաջին տեղ գրավեց Տիգրան Գայրանյանը, Գավառից, մինչեւ 12 տարեկանների տարիքային խմբում՝ Վարդան Սարգյսյանը, Գավառից, մինչեւ14 տարեկանների տարիքային խմբում՝ Արսեն Զիրոյանը, Վարդենիկից, մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում՝ Արման Բադոյանը, Վարդենիկից:
Հաղթողնները մարտի 11-23-ն իրենց ուժերը կչափեն Երեւանում անցկացվող շախմատի հանրապետական փուլում:
Խոսրով Խլղաթյան