Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»
SPORTՄադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Քրոսը հնարավոր է տեղափոխվի «Մանչեսթեր յունայթեդ»: Այս մասին փոխանցում է«Արեմենպրես»-ը` հղում կատարելովsport.ru կայքին:
«Daily Star»-ի հաղորդմամբ` 26-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը հնարավոր է կազմի 40 մլն ֆունտ ստերլինգ: Արքայական ակումբը կարող է վաճառել ֆուտբոլիստին, ով արդեն հանդիպել է Գերմանիայի համավաքականում հանդես եկող իր թիմակից` Բաստիան Շվայնշթայգերին և տեղեկացել Մանչեսթրում ապրելու կենսապայմանների մասին:
Իսպանիայի նախորդ առաջնությունում Թոնի Քրոսը հանդես է եկել 25 խաղերում, կատարել յոթ գոլային փոխանցում և ընդամենը մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ: Նա նաև ելույթ է ունեցել Չեմպիոնների Լիգայի մրցաշարում Մադրիդի «Ռեալ»-ի անցկացրած վեց հանդիպումներում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



