Արդյո՞ք Շեքսպիրը գոյություն է ունեցել. ևս մի տեսություն, ըստ որի՝ Շեքսպիրի պիեսները իրականում գրել է Քրիստոֆեր Մառլոն
LIFEԱյն գաղափարը, որ Շեքսպիրն իրականում չի գրել իր պիեսները, բավականին տարածված է և իր տեսություններն ունի: Դրանցից մեկն է Մառլովյան տեսությունը: Այդ տեսությունը պնդում է, որ Վիլյամ Շեքսպիրը չի գրել իրեն վերագրվող ոչ մի պիես կամ բանաստեղծություն:
Դրանց հեղինակն անգլիացի դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն է: Մարլոն գրել է իր «Դոկտոր Ֆաուստ» ստեղծագործությունը և առեղծվածային պայմաններում ողբերգական կերպով մահացել է երիտասարդ տարիքում: Նրա հանկարծակի մահը առաջ է բերել տարբեր տեսություններ: Մառլովյան տեսության հիմնադիրն անգլիացի հոգևորական Ջեյմս Ուիլմոթն է եղել, ով պնդել է, որ Ուիլիամ Շեքսպիրը չափազանց ցածր կրթություն է ունեցել իրեն վերագրվող պիեսները գրելու համար: Սրանից հետո այս տեսության կողմնակիցներն սկսել են ուսումնասիրել Մառլոյի կյանքը:
Նա սպանվել է 1593թ., սակայն նշվում է, որ նա բեմադրել է սեփական մահը: Նրա «մահից» քիչ անց Շեքսպիրի պիեսները ցնցել են բեմը: Տեսության կողմնակիցները պնդում են, որ Մառլոն ողջ է մնացել ու սկսել է ստեղծագործել Վիլիամ Շեքսպիր կեղծանվան տակ: Նրանց ամենամեծ ապացույցն այն է, որ Շեքսպիրը երբեք որևէ ձեռագիր գործ չի թողել, սակայն պետք է նշվի, որ Շեքսպիրը իր «Հենրի 6-րդ» պիեսները գրել է 1591-1592թթ. Մառլոյի սպանվելուց մի տարի առաջ:
Մարլովյանների մյուս պնդումը այն է եղել, որ Շեքսպիրի ոճը նման է եղել Մառլոյի ոճին: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է Շեքսպիրի գործերը ավելի հայտնի լինեին, քան Մառլոյինը, եթե դրանք գրված են նույն մարդու կողմից: Ինչ էլ լինի, բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ Շեքսպիրը նմանը չունեցող հանճար է եղել և գրել է հրաշալի երկեր:
Պատրաստեց Past.am-ը:
1
“My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.
2
Trust and reach across the globe
3
Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Ne...
4
AraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback
5
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts



