Yerevan, 26.July.2026,
00
:
00
BREAKING


Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է.  Վազգեն Սարգսյան  

Այսօր  Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։

2310761231453990178

Wnews.am-ը ներկայացնում է ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ընտանիքը։  Սպարապետը ծնվել է Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։

Ապրում էին հինգ հոգով՝  հայրը՝ Զավեն Սարգսյանը, մայրը՝ Գրետա Սարգսյանը, եղբայրները՝ Արամ և Արմեն Սարգսյանները։

Վազգեն Սարգսյանը հայրը ծառայող էր, իսկ մայրը` Գրետա մայրիկը, ուսուցչուհի է եղել և դասավանդել է «Հայրենի բնություն» առարկան: Դպրոցում պատանի Վազգենին մի քանի անգամ «դասատուի տղա» են անվանել, ինչի համար էլ, ցանկացել է ուրիշ դպրոցում սովորել: Չէր ուզում իր և դասընկերների միջև խտրականություն դրվի: Դպրոցն ավարտել է ամենաբարձր գնահատականներով, շատ ինքնուրույն էր:  Ընտանիքից թաքուն  Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը թողել՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտ է ընդունվել։

12651260_1170733419633839_9012734712022784480_n

29

Վազգեն Սարգսյանի  պապն առավոտից երեկո աշխատում էր հողամասում: Առավոտը վեցին արթանում էր ու գնում այգի: Բոլորին զարմանք էր պատճառում նրա մշակած այգին: Ասում էին՝ կարծես մաղով մաղված լինի:  Վազգենը միակ թոռն էր, որ այդպես հողը սիրում էր: Սիրում էր այդ աշխատանքը ու հաճույքով էր անում:

Վազգեն Սարգսյանը դեռ մանկուց լիդեր է եղել եւ եղբայրներով փորձել են նմանվել հենց նրան: Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, պատմում է.  «Եթե նա մի գիրք էր կարդում, ապա մենք  էլ հետեւել էինք նրան։ Սպարապետը միշտ սպորտային է եղել եւ ծանր է տարել պարտությունները։ Նա տարված էր  ֆուտբոլով: Նույնիսկ տան մեջ, մեր երեխաներին հավաքում ու ֆուտբոլ էր խաղում: Իմ սիրտը կանգնում էր, որ տները այդքան չարչարվել, վերանորոգել եմ, սեղանը քաշում էր ու սկսում էր երեխաների հետ տան մեջ ֆուտբոլ խաղալ»:

2

 

1

Սիրո թեմայով Սպարապետի ընտանիքում ծնողների մոտ չեն խոսել, քանի որ ամաչել են. եղբայրները սիրել են իրենց զգացմունքներն արտահայտել սիրային նամակներով եւ այդ առումով, ինչպես եղբայրն է պատմում, Վազհեն Սարգսյանը «գործի վարպետ էր». նրա նամակները կատարելություն էին:

Վազգեն Սարգսյանի տուն թանգարանում  ցուցափեղկերից մեկի տակ ամուսնական մատանի է  դրված։  Վազգեն Սարգսյանի մայրական տատիկի նվերն է եղել։ Վազգեն Սարգսյանի նվերը մորական տատից

Երբ Վազգենը չափահաս է դարձել, տատիկը նվիրել է՝ մտածելով, որ ինքն արդեն մեծ է ու չի հասցնի տեսնել նրա պսակադրությունը։ Բայց մատանին այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Ինչպես ինքն էր միշտ պատճառաբանում՝ ժամանակ չուներ։ Սպարապետը գրքույկ ուներ, որտեղ կարմիր գրիչով գրել էր, որ այս տարի որոշել է ամուսնանալ, իսկ նա, եթե ինչ-որ բան խոստանում էր, իր խոստումը պահում էր: Բայց…

Vazgen Sargsyan

Իր ինքնակենսագրականում Վազգեն Սարգսյանը գրել է. «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»։

407978_444350872318602_1921975225_n

Սպարապետի զարմիկների հիշողության մեջ նրա  կյանքի վերջին Նոր տարին է 1999 թվականը.« Ողջ գիշեր  տանն է մնացել . միշտ ինչ-որ մի տեղ էր լինում, ինչ-որ գործ էր ունենում: Այդ անգամ ողջ գիշերն ընտանիքի հետ անցկացրերց»:

VAzgen-Sargsyan-Karlen-12

Սպարապետի մայրը՝ Գրետա մայրիկը պատմում է, որ որդին չի սիրել նշել իր ծննդյան օրերը.

«Ասում էր, ծնունդը մայրերինն է, երեխեքինն է, տղամարդուն ծնունդ չկա ու թույլ չէր տալիս նշել: Գալիս հավաքվում էինք, մենք մեզնով, առանց իրեն նշում էինք: Ինքն այդ ընթացքում իր գործերն էր անում՝ հազար գործ ուներ: Հետո, ուշ ժամի նոր տուն էր գալիս»: 74864

Գրետա Մայրիկի երազանքն էր, որ որդին երեխա ունենար. «Թոռնիկ ունենայի, էս տունը նրա տունն է, հիմա գոնե այդ երեխաները այստեղ թռթվռային, խաղային, իմանայի, որ ինքը կա: Չկա…»:

 

484024_444350425651980_2122145396_n

 

VAzgen-Sargsyan-Karlen-17

վ

«Ես երջանիկ մարդ եմ: Որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա». Վազգեն Սարգսյան

վվ 34567

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes