Անկարայի հակաքրդական քաղաքականության դեմ Լոնդոնում տեղի են ունենում զանգվածային ցույցեր
INTERNATIONAL NEWSԼոնդոնի կենտրոնում կիրակի օրը հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի` Թուրքիայի հակաքրդական քաղաքականության դեմ, հայտնում է TASS-ը: Ցուցարարները Անկարայից պահանջում են դադարեցնել քրդերի դեմ բռնությունները:
«Դադարեցրե՛ք Թուրքիայի պատերազմը քրդերի դեմ», «Դիմադրություն` կյանք, լռություն`մահ», գրված են ցուցարարների պաստառների վրա:
Ցուցարարները նաև մեղադրում են Անկարային` ԴԱԻՇ-ին աջակցության համար: «ԴԱԻՇ-ը ստեղծվել է Թուրքիայում», գրված է մի շարք պաստառների վրա:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ունեն նաև Քրդստանի աշխատավորական կուսակցության և Քրդստանի ազատ կյանքի կուսակցության դրոշներ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



