Թրամփի ելույթներից մեկի հանդիսատեսները երդվել են քվեարկել նրա օգտին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդիսատեսներին խնդրել է երդվել, որ կքվեարկեն իր օգտին, հայտնում է The Hill-ը:
Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում իր ելույթի ժամանակ միլիարդատերը բոլոր ներկաներին կոչ է արել բարձրացնել աջ ձեռքը և երդվել, որ նախագահական փրայմերիզում նրանք կքվեարկեն իր համար:
«Չմոռանաք, որ դուք բոլորդ բարձրացրել եք ձեր ձեռքը: Դուք երդվել եք: Վատ բաներ են պատահում նրանց հետ, ովքեր իրենց տրված խոստումները չեն կատարում»,- ասել է Թրամփը:
Վերջին հարցումների համաձայն` Ֆլորիդա նահանգում Թրամփը հաղթում է իր հակառակորդ Մարկո Ռուբիոյին: Ֆլորիդայում ընտրողները փրայմերիզում կքվեարկեն մարտի 15-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



