Բայդենը Օբամային առաջարկել է Գերագույն դատարանում առաջադրել Թեդ Քրուզի թեկնածությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը երկրի նախգահ Բարաք Օբամային առաջարկել է հանկարծամահ եղած Անտոնին Սկալիայի փոխարեն երկրի Գերագույն դատարանի կազմում առաջադրել հանրապետական Թեդ Քրուզի թեկնածությունը, հայտնում է The Washington Post-ը:
«Ես Բարաքին ասացի, որ եթե դուք իրոք ուզում եք վերափոխել Գերագուն դատարանը, առաջադրեք Քրուզի թեկնածությունը»,- նշել է նա:
Դաշնային դատավորները ԱՄՆ-ում նշանակվում են ցմահ` նախագահի ներկայացմամբ: Ընդ որում՝ նրանց թեկնածությունը պետք է հաստատվի Կոնգրեսի սենատորների կողմից, որն այժմ գտնվում է ընդդիմադիր Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ: Նրանք սպառնում են օրերս բոյկոտել Օբամայի ցանկացած առաջադրումը այդ պաշտոնին` զգուշանալով լիբերալ շրջաններից թեկնածուի նշանակումից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



