Գինեկոլոգը գաղտնի լուսանկարել է մերկ հիվանդներին
LIFEԳերմանիայի ոստիկանությունը հետաքննում է Ռեյնալդ-Պֆալց երկրամասի փոքրիկ Շիֆերշտադ քաղաքի կնախտաբանի (գինեկոլոգի) դեմ հարուցված քրեական գործը:
Շիֆերշտադ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը գերմանական Bild պարբերականին հայտնել է, որ կնախտաբանի դեմ հայց են ներկայացրել 700 իգական սեռի ներկայացուցիչներ, հետաքննությունը դեռ շարունակվում է, և հնարավոր է, որ տուժածներն ավելի շատ լինեն:
Բժշկի մոտ հայտնաբերվել են 35 000 գաղտնի կատարված մերկ կանանց լուսանկարներ: Հետաքննությունը պետք է պարզի, թե բժիշկն ինչ նպատակով է լուսանկարել իր հիվանդներին:
Բժիշկի անունը չի հրապարակվում, միայն հայտնի է, որ նա 56 տարեկան է և լուսանկարել է մոտ 3 հազար կնոջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



