Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Հոգեբանական թեստ. ընտրեք այս աչքերից մեկը և պարզեք, թե ինչպիսի մարդ եք Դուք

LIFE

Ասում են, թե աչքերը հոգու հայելին են, և իրոք, աչքերը շատ բան կարող են պատմել մեր անհատականության մասին։

Նայեք այս 9 տարբեր աչքերին ու առանց երկար մտածելու ընտրեք մեկը, որը Ձեզ առավել շատ է գրավել։ Այստեղ կարևորը չմտածելն է։ Պարզապես ընտրեք այն տարբերակը, որն էսթետիկորեն Ձեզ ավելի է դուր գալիս։ Հիմա եկեք ծանոթանանք արդյունքներին։

1. Ձեր բնավորության առանցքային գիծը բաց լինելն է

Դուք այնպիսի մարդ եք, ով միշտ ուրախանալու է նոր ծանոթություններից, Դուք ունակ եք բացելու Ձեր սիրտն ում և ինչի առաջ ասես, հաճախ ռիսկի եք դիմում, սայթաքում եք, բայց այդ ամենը պատճառ չի դառնում, որպեսզի Դուք մեկուսանաք արտաքին աշխարհից։

Դուք երբեք չեք ցուցադրում շրջապատին Ձեր վախերն ու անվստահությունը։ Դուք համարում եք, որ գրեթե բոլոր Ձեր խնդիրներն ունակ եք լուծելու ինքնուրույն և միևնույն ժամանակ պատրաստ եք օգնել ուրիշներին։

2. Ձեր գլխավոր առանձնահատկությունը բարեխղճությունն է

Դուք այնպիսի մարդ եք, ով սիրում է հաճելի տպավորություն թողնել ու մշտապես ջանում է ամեն ինչ ճիշտ անել։ Դուք, առավել քան որևէ մեկը, համարում եք, որ մարդուն պետք է դատել իր գործերով։ Դուք ջանում եք չկիսվել ոչ մեկի հետ, եթե վատ եք Ձեզ զգում, որովհետև աշխարհը չպետք է Ձեզ տեսնի անհանգստացած կամ էլ հուզված։ Մեր շուրջը ցավն ու անարդարությունը չափազանց շատ են, որպեսզի ուրիշները մի բան էլ Ձեր մանր խնդիրներով մտահոգվեն։ Դուք ապրում եք հանուն նրա, որ նվիրաբերեք Ձեզ ուրիշ մարդկանց։

3. Դուք դժբախտ եք զգում Ձեզ

Ամենայն հավանականությամբ, Դուք շատ բուռն անցյալ ունեք, ու դա առ այսօր իր դրոշմն է թողնում Ձեր ներկայի վրա։ Կյանքը կարող է Ձեզ չար ու լրիվ անհասկանալի բան թվալ, ու Դուք ձգտում եք գտնել Ձեր աշխարհը, սակայն դա Ձեզ առայժմ չի հաջողվում։ Միևնույն ժամանակ Դուք ձգտում եք ոչ մեկի հետ չկիսվել Ձեր մռայլ մտքերով։ Դուք գիտեք, որ բոլորի համար, այդ թվում նաև Ձեր, ավելի լավ կլինի, եթե Ձեր այդ մտքերն ու գնահատականները մնան Ձեր գլխում։ Չէ՞ որ Դուք հասկանում եք, որ ի վերջո ամեն ինչ լավ է լինելու, ու հիմա պարզապես բարդ շրջան է, որը կարելի է հաղթահարել։

4. Հոգու խորքում Դուք փիլիսոփա եք

Դուք մարդկային այն տիպն եք, որը գլուխ չի դնում այն հարցերի հետ, որոնք իրեն չեն հետաքրքրում։ Դուք այն քչերից եք, ով փորձում է հասկանալ, թե ինչպես է կառուցված այս աշխարհը խորքային՝ իրական մակարդակում։ Դուք ձգտում եք հասկանալ իրերի ավելի խորքային էությունը, ու դա երբեմն բարդ է, Դուք խճճվում եք Ձեր մտերում, չեք նկատում շրջապատող աշխարհն ու միանգամից ամեն ինչի մասին եք մտածում։

Երբեմն Դուք գտնում եք Ձեզ հուզող հարցերի պատասխանները, բայց որոշ ժամանակ անց սկսում եք նոր հանելուկներ փնտրել։ Ձեզ համար կյանքը հսկայական ու անվերջանալի գլուխկոտրուկ է, ու Դուք, չհասկանալով, թե իրականում ինչու, շարունակում եք լուծել այն։

5. Դուք առեղծվածային ու անհասանելի հոգի ունեք

Դուք մինչ այժմ չեք հասկացել, թե ով եք Դուք ու ինչ տեղ եք զբաղեցնում այս աշխարհում։ Այնուամենայնիվ, Դուք պատրաստվում եք շարունակել փորձել պարզել դա։ Ձեր հոգին հակասությունների խառնուրդ է, ու Ձեր տրամադրությունը փոխվում է ամեն օր, իսկ երբեմն էլ՝ օրը մի քանի անգամ։ Սակայն սովորաբար Դուք լռակյաց եք ու չեք սիրում կիսվել։ Ձեզ առավել հետաքրքիր է լսել, թե ինչպես են ուրիշները պատմում իրենց կյանքը։

6. Դուք բարձր զգայականություն ունեք

Դուք նկատում եք ամեն ինչ ու չեք մոռանում ոչինչ։ Շնորհիվ դրա Դուք ապրում եք աշխարհի հետ ներդաշնակ։ Ձեր զգացմունքները խորն են, արարքները՝ երբեմն անմիտ, բայց մշտապես քնքուշ, ու Ձեզ անչափ հեշտ է ինչպես ծիծաղեցնել, այնպես էլ ստիպել արտասվել։

Մյուս կողմից Դուք թաքցնում եք աշխարհից Ձեր փխրունությունն ու փոխարենն ի ցույց եք դնում Ձեր խորաթափանցությունը։ Ընդհանուր առմամբ, Դուք դրական մարդ եք ու կյանքից միայն դրականն եք ակնկալում, ու եթե աշխարհում ինչ-որ նոր ու անհասկանալի բան է տեղի ունենում, ապա Դուք առաջիններից եք, ով ցանկանում է այդ մասին իմանալ։

7. Ձեր հոգին միշտ վառ է

Դուք քիչ է մնում պայթեք Ձեր ներքին էներգիայից ու կրքից։ Ձեզ համար այս աշխարհում չկա ավելի հուզող բան, քան սովորական առօրեական կյանքը։ Ձեր զգացմունքները միշտ հակասական են. Դուք սիրում եք կամ ողջ սրտով, կամ էլ ողջ սրտով ատում եք։ Դուք ունեք Ձեր կարծիքն ամեն հարցի շուրջ։ Դուք շատ էներգիա ունեք ու այն ծախսում եք հաճախ զուտ նյարդայնանալու ու անհանգստանալու վրա։ Մյուս կողմից, Դուք ինքներդ կցանկանայիք կանգ առնել, բայց չեք կարողանում, չէ՞ որ բոլորի հույսը Ձեզ վրա է: Եթե Դուք չեք կարող օգնել ինչ-որ մեկին, ապա Ձեզ համար դա իսկական ողբերգություն է։

8. Դուք էքսցենտրիկ եք

Դուք ունեք անսովոր հետաքրքրություններ ու համոզմունքներ։ Հավանաբար Դուք ինչ-որ հին հավատք եք դավանում, բայց ոչ մեկին չեք պատմում, որովհետև Ձեզ չեն հասկանա։ Ոմանց համար Դուք տարօրինակություններով մարդ եք ընկալվում, բայց, անկեղծ ասած, Դուք թքած ունեք նման կարծիքների վրա։ Ձեզ չեն անհանգստացնում կանոններն ու ավանդույթները, որովհետև Դուք մշտապես Ձեր ուղին եք փնտրում ու եթե դա անելու համար բազմաթիվ անգամներ պետք է սայթաքեք, ապա թող այդպես էլ լինի։

Սովորաբար Դուք ոչինչ չեք թաքցնում շրջապատից, բայց չեք էլ փորձում փաթաթել Ձեր կարծիքն այլոց վզին։ Դուք հասկանում եք, որ յուրաքանչյուրն իր ուղին ունի, ուստի երբ Ձեզ քննադատում են, պարզապես կատակի եք տալիս։ Միևնույն ժամանակ Դուք ձգտում եք գտնել այնպիսի մարդկանց, ովքեր նման են Ձեզ, մարդկանց, ովքեր կոմֆորմիստներ չեն, և ում համար սեփական ուղու փնտրտուքը երջանկություն է։

9. Դուք մարդ եք, ով առաջնորդվում է իր կանխազգացությամբ

Դուք այնպիսի մարդկանցից եք, ովքեր շատ նրբորեն են զգում ու հասկանում աշխարհն իրենց շուրջ։ Դուք կարող եք հասկանալ, թե ինչ են մտածում ու զգում այլ մարդիկ, ու դա կարողանում եք անել ոչ միայն խոսքերը վերլուծելով, այլև ուսումնասիրելով նրանց ինտոնացիաներն ու դիմախաղը։ Դուք առհասարակ լավ եք գլուխ հանում մարդկանցից, ընդ որում՝ վաղ մանկությունից։ Ձեզ երբեմն բարդ է դրա մասին խոստովանել, բայց Դուք կարողանում եք կարդալ մարդկանց մտքերն ու նրանց թաքնված մոտիվները։ Այս բնածին հմտությունը հաճախ է փրկել Ձեզ, ու դու միշտ գիտեք, թե երբ են Ձեզ փորձում մանիպուլացնել ու խաբել։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan