MLS-ի առաջին տուրում Մովսիսյանը վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք
SPORTMLS-ի առաջին տուրում «Ռեալ Սոլթ Լեյք»-ի կազմում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք:
«Ռեալ Սոլթ Լեյք»-ը մրցակցի հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել մրցավեճը «Օռլանդո Սիթի»-ի հետ: Մովսիսյանը խաղադաշտ է դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում և արդեն առաջին կեսի 26-րդ րոպեին նա վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն իրացրել է էկվադորցի կիսապաշտպան Ժոաո Պլատան: Վերջինս խաղի 66-րդ րոպեին նաև կրկնապատկել է իր թիմի առավելությունը, սակայն տանտերերին հաջողվել է վերականգնել հաշվի տարբերությունը` ավելացված ժամանակում:
Մովսիսյանը մասնակցել է հանդիպմանը սկզբից մինչև վերջ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



