Սև շոկոլադի 10 առավելություն, որի մասին դուք չգիտեիք
LIFEՇոկոլադի ամենօրյա օգտագործումը կարող է մեծ օգուտ տալ օրգանիզմին:
1. Շվեդիայում անցկացված հետազոտությունների համաձայն՝ ինսուլտի առաջացման հավանականությունը փոքրանում է այն կանանց մոտ, ովքեր յուրաքանչյուր շաբաթ օգտագործում են մինիմում 45 գրամ սև շոկոլադ:

2. Սև շոկոլադի պարբերական օգտագործումն օգնում է արյան մեջ նվազեցնել «վատ» խոլեստերինի քանակը, իջեցնել զարկերակային ճնշումը և համապատասխանաբար նվազեցնում է սրտի ցանկացած հիվանդության առաջացման հավանականությունը:
3. Սև շոկոլադը հագեցվածություն զգացում է տալիս և կանխում է քաշի ավելացումը:
4. Չնայած այս փաստն ամբողջությամբ չի հաստատվել, համարվում է, որ սև շոկոլադի պարբերաբար օգտագործումը կարող է օգնել դիաբետի դեմ պայքարում:
5. Սև շոկոլադը նաև դրական ազդեցություն է գործում մաշկի վիճակի և նրա արտաքին տեսքի վրա: Այն նաև հնարավորություն ունի մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
6. Սև շոկոլադն օգնում է թուլացնել հազի նոպաները:

7. Երբ տրամադրություն չունեք, սթրես եք ապրում, խորհուրդ է տրվում սև շոկոլադ օգտագործել: Այն կօգնի որոշակիորեն բարձրացնել տրամադրությունը:
8. Շոկոլադը նաև ունի որոշակի հատկություններ, որոնք նպաստում են արյան շրջանառության լավացմանը:
9. Համարվում է, որ սև շոկոլադը կարող է արդյունավետ լինել տեսողության լավացման համար:

10. Որոշ հետազոտությունների տվյալներով՝ ուղեղում արյան շրջանառության լավացումը մեզ ստիպում է ավելի ակտիվ զգալ:



