Սիսիանում հրդեհի հետեւանքով երկու բնակարան է վնասվել
INTERNATIONAL NEWSՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին, ժամը 06.07-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 46 շենքի տան տանիքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սիսական փողոցի թիվ 46 շենքի Դ. Ի.-ին պատկանող բնակարանում: Այրվել է ննջասենյակը գույքով (մոտ 30 քմ) եւ առաստաղը (մոտ 30 քմ) եւ ջերմահարվել՝ Ա. Հ.-ին պատկանող թիվ 4 բնակարանի պատերը՝ մոտ 6 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին, մարվել՝ 09.51-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



