Վրաերթի ենթարկվածը մահացել է Էրեբունի բժշկական կենտրոնում
SOCIETYՀուլիսի 17-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 77 շենքի 9-րդ հարկի երկաթբետոնե կառուցատարրի մի մասն ընկել է, առկա է մյուս մասի ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Հրշեջ-փրկարարները հեռացրել են պատուհանը (2 քմ) և հարակից քարը (1 հատ):
Պարզվել է, որ պոկվել և կախվել է նաև 6-րդ հարկի անձրևատար խողովակը. առկա է ընկնելու վտանգ:
Փրկարարներն ապամոնտաժել են անձրևատար խողովակը (մոտ 2 գմ):
Փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Գ.Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտակայքում, նկատել են ՃՏՊ՝ անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (ծնվ. 1942թ.), ով հոսպիտալացվել է Էրեբունի բժշկական կենտրոն:
Վերջինս ժամը 01.10-ին մահացել է:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



