Ժամանակն է, որ ցնցես ամբողջ աշխարհը. գերմանական կայքի անդրադարձն Իվետա Մուկուչյանին (տեսանյութ)
VIDEOAsekose.am-ը գրում է.
Գերմանական Moderncultureoftomorrow.com կայքն անդրադարձել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016»-ում ներկայացնող Իվետա Մուկուչյանի «LoveWave» երգին: Կայքը մասնավորապես գրել է հետևյալը.
«Եթե արդեն տրամադրվել եք, որ օրն անցկացնելու եք վատ միջավայրում եւ ցածր տրամադրությամբ, ապա ոչինչ և ոչ մեկը չի կարող օգնել ձեզ։ Սակայն եթե օրվա ընթացքում հաճելի անակնկալներ եք սպասում, ուրեմն թող Իվետայի երգի հնչյունները պարարտ հող դառնան՝ երկուշաբթի դրական լիցքերով պարուրվելու համար։ Թող որ դրա շնորհիվ ձեր օրը լինի պայծառ, լուսավոր եւ երջանիկ»:
Հավելենք, որ կայքը նաև հաջողությունն է մաղթել Իվետային` նշելով, որ երգչուհին ցնցել է իրենց.
«Թող, ելույթդ անթերի լինի։ Դու սիրո ալիքի պես արդեն ցնցել ես մեզ, հիմա ժամանակն է, որ ցնցես ամբողջ աշխարհը»:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
The Final Round of the Junius Tournament Has Begun
4
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
5
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group



