Ջոն Սնոուն կվերադառնա «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում
SOCIETYԴերասան Քիթ Հարինգթոնը հաստատել է, որ մասնակցել է «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Lenta.ru-ն, նա հայտարարել է, որ մասնակցել է որոշ դրվագների նկարահանումներին, որտեղ իր մարմնավորած հերոսը մահացած է:
Դերասանը կատակել է, որ մահացած Ջոն Սնոուին մարմնավորելն իր ամենալավ դերերից մեկն էր: Նա հրաժարվել է հեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումների մասին այլ մանրամասներ ներկայացնել:
«Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր եթերաշրջանը հեռուստադիտողների դատին կներկայացվի 2016թ. ապրիլի 24-ին:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



