Ֆինանսական խնդիրների պատճառով Բաքուն հրաժարվել է աշխարհի առաջնությունից
ECONOMICSԱռագաստանավային սպորտի «470» դասի առագաստանավերի աշխարհի առաջնությունը, որը ծրագրվել էր անցկացնել այս տարի ամռանը Ադրբեջանում, կանցկացվի ուրիշ երկրում:
Այս մասին, ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հայտնում է azerisport.comլրատվական կայքը` նշելով, որ Ադրբեջանի առագաստանավային սպորտի ֆեդերացիան ոչ բավարար ֆինանսավորման պատճառով հրաժարվել է Բաքվում աշխարհի առաջնության անցկացումից:
Բաքվում աշխարհի առաջնության անցկացման մասին որոշումն ընդունվել էր 2015 թվականին Աթենքում առագաստանավային սպորտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր խորհրդի նիստում:
Սպորտի այդ տեսակը հանդիսանում է օլիմպիական եւ 1970 թվականից այդ սպորտաձեւով աշխարհի առաջնություններ են անցկացվում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



