Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես պայքարել մազաթափության դեմ. խորհուրդներ

LIFE
Մազաթափությունը բոլոր ժամանակներում եղել է մարդկությանն անհանգստացնող խնդիրներից մեկը:  Խիտ և առողջ մազեր ունենալը յուրաքանչյուրիս երազանքն է: Մազաթափությունը կարելի է ծածկել տարբեր սանրվածքներով, գլխարկներով և շալերով, սակայն, արդյունքում՝ մենք այս ամենով ոչ թե խնդիրն ենք լուծում, այլ խուսափում ենք դրանից: Բազմաթիվ ժողովրդական դեղատոմսեր կան, որոնք օգնում են ազատվելու այս խնդրից: Մազաթափությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է արտահայտվում: Տարիքի հետ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ թափվում են մազերը: Դրանք կարող են թափվել միանգամից կամ աստիճանաբար: Մազաթափությունը կարող է լինել ժամանակավոր և մշտական: Օրվա ընթացքում թափվում է 50-100 մազ: Եթե գլխամաշկին 100.000 մազ կա, ապա խնդիր չի օրական 100 մազ կորցնելը, սակայն, եթե այս ամենը տևական երևույթ է դառնում, ապա անհանգստանալու կարիք կա: 
 
Ցանկացած բուժման ժամանակ ամենատարածված սխալն այն է, որ ցանկանում ենք ազատվել ախտանշաններից և ոչ թե` հիվանդության պատճառներից:
 
Եթե գլխի մաշկի հիվանդություն ունեք, որքան էլ սնուցող դիմակներ օգտագործեք, միևնույն է, մազաթափությունը չի դադարի, քանի դեռ դուք չեք բուժել հիվանդությունը: Անգամ ձմռանը կրած ծանր գլխարկը կարող է մազաթափության պատճառ դառնալ: Մազաթափության պատճառները հայտնաբերելուց հետո կարելի է և պետք է փորձել վերականգնել մազերի աճը: Շատ լավ միջոց է գլխի մաշկի մերսումը: Մերսումը նպաստում է արյան շրջանառության լավացմանը:
 
Արյան միջոցով մազարմատը սնուցվում է տարբեր վիտամիններով հարուստ նյութերով: Իսկ եթե մերսումն էլ կատարվի գերչակի յուղի օգնությամբ` արդյունքը ավելի գոհացնող կլինի: Բոլորին հայտնի է, որ գերչակի յուղը մազերը սնուցող նշանակություն ունի: Մատների ծայրերով այն շատ լավ քսելուց հետո մազարմատներին, կարելի է գլուխը փաթաթել պոլիէթիլենի շերտով, իսկ արդյունքը ավելի լավ լինելու համար կարելի է պոլիէթիլենի վրա կապել նաև սրբիչ: Գլուխը լվանալու ժամանակ կարելի է նուրբ տրորել մազարմատները:
 
 
 
Ամեն երեկո, քնելուց առաջ մի քանի րոպե սանրեք ձեր մազերը հատուկ մերսող խոզանակով: Շաբաթվա մեջ մեկ անգամ էլ կարելի է դիմակներ դնել կաթնաթթվային մթերքով, քանի որ դրանք վիտամին B են պարունակում, որը շատ անհրաժեշտ է մազերին: Նման դեպքերում առաջներում մազերը լվանում էին սև օճառով, իսկ մազերին երևի որպես բալզամ՝ քսում էին մածուն: Եվ իսկապես այն օգնում է, վերջում կարելի է մի գդալ մածուն քսել գլխին ու ցայել մազերը: Մածունից հետո պետք չէ նորից շամպուն կամ օճառ անել: Այն մազերը ամրացնելուց բացի՝ լավ փայլ է հաղորդում մազերին: Երբեք չի կարելի մազերը սանրել թաց վիճակում: Եվ աշխատեք քիչ օգտվել մազահարդարումից, արհեստական գանգրացումից ու քիմիական տարբեր նյութերից:
 
Եթե ձեզ մոտ զգացվում է մազաթափություն, քիչ կարևոր դեր չունի նաև սնվելը: Պետք է սնվել վիտամիններով հարուստ սնունդով: Նման միջոցները կարելի է ձեռնարկել այն ժամանակ, երբ մազաթափությունը ժամանակավոր բնույթի է, իսկ ախտաբանական մազաթափության ժամանակ անհապաղ պետք է դիմել բժշկի, որպեսզի տարբեր անալիզների միջոցով հայտնաբերեն պատճառները: Իսկ ավելի ծանր դեպքերում, երբ մազաթափությունը ընդհանրապես տանում է ճաղատության, կարելի է օգտվել այն կլինիկաների ծառայությունից, որտեղ կատարվում է մազերի փոխպատվաստում:
 
Չոր մազերի դեպքում անհրաժեշտ է 25 գ մանկական օճառ, 100գ ջուր և մեկ ձվի դեղնուց: Բարակ քերած օճառը լուծել եռման ջրի մեջ: Ստացվածը քամել թանզիֆի միջոցով ու սառեցնել: Հետո եղած ժելատինի նման լուծույթը խառնել գոլ ջրի մեջ ու փրփուրի աստիճանի հասցնելուց հետո ավելացնել ձվի դեղնուցը: Հետո այս խառնուրդով լվանալ գլուխը: Իսկ յուղոտ մազերի համար անում ենք նույնը` ավելացնելով 25 գ սպիրտ: Մազարմատների ամրացման համար օգտակար է հետևյալ բաղադրությամբ քսուքը: Բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի ձեթ, մի քիչ տաքացնել ու ավելացնել կես կիտրոնի հյութ: Ցանկալի է ամսվա մեջ 4-5 անգամ այս խառնուրդը քսել մազերին, իսկ մազերը պետք է լվացված չլինեն: Այս քսուքով գլուխը փաթաթած պետք է քնել, իսկ լվանալ միայն առավոտյան, սովորականի նման:
 
Յուղոտ մազերի համար շատ լավ միջոց է կաղամբի ու վարունգի հյութը: Ընդհանրապես բոլոր տեսակի մազերին առանձնահատուկ փայլ կարող է հաղորդել 1գդալ լորենու մեղրի, 1 ձվի ու 1 գդալ մածունի խառնուրդից պատրաստված դիմակը: Դեմքի մաշկի խնամք Ճարպոտ մաշկի համար անհրաժեշտ է 2 ճ. գդալ եղեսպակը լցնել 2 լ եռացրած ջրով ամանի մեջ ու դեմքը թեքելով ամանի վրա` շոգեբաղնիք ընդունել 15 րոպե: Դրանից հետո 1 ճաշի գդալ նշի թեփը եռացրած ջրով թրջել, ու ստացված խյուսանման զանգվածը տաք վիճակում քսել դեմքին: 15 րոպե հետո էլ այն լվանալ գոլ ջրով: Չոր մաշկի դեպքում կարելի է 1 ճ. գդալ վարսակի ծիլերը 1 բաժակ թարմ կաթով լավ եփել, ավելացնել 1 ձվի հում դեղնուց և 1 թ. գդալ մեղր: Այն ևս պետք է օգտագործել տաք վիճակում և 30 րոպե հետո լվացվել:
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6