Հուսով ենք, որ մինչև հունիս Թուրքիայի քաղաքացիները առանց վիզայի ԵՄ մտնելու իրավունք կստանան. Դավութօղլու
INTERNATIONAL NEWSԹուրքիան հույս ունի ամենաուշը մինչև հունիսի վերջ չեղարկել ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերը։
Ինչպես տեղեկացնում է Anadolu լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։
«Թուրքիան խնդրել է վիզային ռեժիմն ազատականացնել ավելի վաղ, քան մենք էինք պլանավորել։ Ես ուրախ եմ, որ պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրականացնել ոչ ուշ, քան հունիսի վերջին՝ ԵՄ-ում Նիդեռլանդների նախագահության ընթացքում»,-ասել է Դավութօղլուն։
Նրա խոսքով՝ Անկարան կիրականացնի իր աշխատանքը՝ օրենսդրական պահանջներն իրականացնելու հարցում, իսկ ԵՄ-ն կկատարի իր մասը։
Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ մինչև տարեվերջ Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կկարողանան մտնել առանց մուտքի արտոնագրի։



