Լա Լիգայում նորամուտի խաղում Օզբիլիսը դարձել է գոլային փոխանցման հեղինակ
SPORTՀայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը նորամուտն է նշել Լա լիգայում` փոխարինման դուրս գալով «Էսպանյոլ»-«Ռայո Վալեկանո» խաղում: 28-րդ տուրի շրջանակում կայացած մրցավեճում «Ռայո»-ն 1:2 հաշվով պարտություն է կրել, իսկ Օզբիլիսը փոխարինման է դուրս եկել 55-րդ րոպեին: 10 րոպե անց ՀՀ ընտրանու կիսապաշտպանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, ինչի արդյունքում Բեբեն հավասարեցրել է հաշիվը: Այս խաղից հետո «Ռայո Վալեկանո»-ն 26 միավորով մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է:
Օզբիլիսը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ տեղափոխվելով իսպանական ակումբ` դեռևս խաղադաշտ դուրս չէր եկել ֆիզիկական անբավարար պատրաստվածության պատճառով: Նախորդ երկու խաղերում 26-ամյա կիսապաշտպանը հայտավորվել էր և մնացել պահեստայինների նստարանին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



