Թուրքիան եւ ԵՄ-ը պայմանավորվել են մինչեւ հունիսի վերջը չեղարկել վիզաները
INTERNATIONAL NEWSԹուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
Վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Թուրքիան վիզաների ազատականացման մասին խնդրել էլ ավելի վաղ: Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրագործել ամենաուշը մինչեւ հունիսի վերջը` Նիդերլանդների նախագահության ժամանակաշրջանում», - ասել է Դավութօղլուն:
Նրա խոսքով` Անկարան կկատարի իր աշխատանքը, որպեսզի ի կատար ածի օրենսդրական պահանջները, իսկ ԵՄ-ը կկատարի իր մասը:
Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզաների:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



