Ի՞նչն է պայքարում քաղցկեղածին բջիջների դեմ
LIFEԲուսական հակաօքսիդանտներ, որոնք կանախարգելում են քաղցկեղածին բջիջների զարգացումը:

Քաղցկեղածին բջիջների դեմ պայքարում օգնում է նուշը: Այն հարուստ է Ե վիտամինով, որն ուժեղ հակաօքսիդանտ է և վերացնում է քաղցկեղածին բջիջները: Ալոճն օժտված է ուժեղ հակաբորբոքային ազդեցությամբ: Նուշն ու ալոճը համատեղելով՝ կարելի է պայքարել միզապարկի քաղցկեղի դեմ:
Կարմիր և սև խաղողը պարունակում են բիոֆլավոնոիդներ, քաղցկեղի դեմ չափազանց ուժեղ հակաօքսիդանտներ: Խաղողը նաև ռեսվերատրոլ է պարունակում` բուսական հակաօքսիդանտ, որը կանախարգելում է քաղցկեղածին բջիջների զարգացումը: Սաղմոնը հարուստ է սելենով, որը կանխարգելում է ազատ ռադիկալների առաջացումը: Հենց վերջիններս են նպաստում ԴՆԹ-ի վնասվելուն և քաղցկեղային բջիջների առաջացմանը:
Բրոկոլին հարուստ է սուլֆորֆանով, նյութ, որը նպաստում է քաղցկեղածին բջիջների ոչնչացմանը: Սպիտակ լոբինհատուկ ֆերմենտ է պարունակում, որն արգելափակում է ուռուցքների աճը: Լոլիկը պարունակում է լիկոպին` հակաօքսիդանտ, որը կանխարգելում է շագանակագեղձի քաղցկեղը: Ի դեպ, լիկոպինների քանակն ավելի շատ է վերամշակված լոլիկի, օրինակ` տոմատի մածուկի մեջ:
Ընկույզը պարունակում է հատուկ հակաօքսիդանտներ և սելեն, որոնք կարևոր դեր են ունենում քաղցկեղածին բջիջների աճը զսպելու գործում:
Աղբյուրը՝ Newmag.am



