Շարապովան հնարավոր է որակազրկվի մեկ տարով
SPORTՎԱԴԱ-ի նախագահ Քրեյգ Րիդին հաստատել է, որ աշխարհահռչակ թենիսիստուհի Մարիա Շարապովան մեղավոր է ճանաչվել «Միլդրոնատ» տեսակի արգելված դեղամիջոց օգտագործելու մեջ: Այդ մասին հաղորդում է AP-ն: Նման իրավիճակներում մարզիկները որակազրկվում են մեկ տարով:
Մարտի 7-ին Ռուսաստանի առաջին ռակետը հայտարարել է, որ իր օրգանիզմում հայտնաբերվել է «Մելդոնիյ», որը 2016 թվականի հունվարի 1-ից ընդգրկվել է արգելված դեղամիջոցների ցանկում: Դոպինգ-թեստը Շարապովայից վերցվել է հունվարին` Australian Open-ի ժամանակ:
Ավելի վաղ Թենիսի միջազգային ֆեդերացիան տեղեկացրել է, որ աշխարհի նախկին առաջին ռակետը մրցումներից կհեռացվի մարտի 12-ից:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



