Ճապոնիայում խուզարկել են յակուձայի նոր խմբավորման շտաբ բնակարանը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի ոստիկանությունը խուզարկել է յակուձա հանցավոր սինդիկատի «Կոբե Յամագուտի- գումի» նոր խմբավորման շտաբ բնակարանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:
Խուզարկման համար առիթ է դարձել խմբավորման ղեկվարության հինգ անդամների աղմկահարույց կալանքը՝ 100 կգ թմրանյութերի մաքսանենգության համար, որոնց արժեքը սեւ շուկայում մոտավորապես 7 մլրդ իեն է ( մոտավորապես 63 մլն դոլար): Փետրվարի կեսերին նրանցից չորսին կալանավորել էին թմրանյութեր պահելու համար՝ դրանք հայտնաբերվել էին Կագոսիմա պրեֆեկտուրայում խմբավորման անդամներից մեկի առագաստանավում: Հետագա հետաքննությունը բացահայտել էր, որ թմրանյութերը պետք է Ճապոնիա ուղարկվեին, ու մարտի 2-ին խմբավորման անդամների դեմ առաջադրվել է մեղադրանք թրմանյութերի մաքսանենգության համար:
Ոստիկանությունը պարզել է, որ թմրանյութերը յակուձային է փոխանցվել Արիեւելաչինական ծովում, Ճապոնիայի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Հետո թմրանյութերը Ճապոնիա են տարել ու փորձել են այնտեղից ուրիշ երկրրներ ուղարկել՝ հետագա վաճառքի համար: Պարզվել է նաեւ, որ յակուձայի կալանավորված անդամները մի քանի անգամ Չինաստան են մեկնել, քննչությունը համարում է, որ այնտեղ նրանց հաջողվել է կոնտակտ հաստատել Չինաստանի հանցագործների հետ ու պայմանավորվել թմրանյութերի մատակարարումների մասին:



