Լորան Ֆաբիուսը պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը
SOCIETYՖրանսիայի նախկին արտգործնախարար Լորան Ֆաբիուսը մարտի 8-ին պաշտոնապես ստանձնել է երկրի Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնը։
BFMTV հեռուստաալիքի տեղեկություններով՝ կարճատեւ արարողությունը կայացել է այսօր առավոտյան Ելիսեյան պալատում։
Այն մասին, որ Ֆաբիուսը լքելու է արտգործնախարարի պաշտոնը, հայտնի էր դարձել փետրվարի սկզբին։ Նրան փոխարինել է նախկին վարչապետ Ժան Մարկ Էյրոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ ժամանակ էլ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն առաջարկել էր Ֆաբիուսի թեկնածությունը Սահմանադրական խորհրդի ղեկավարի պաշտոնում։ Նրան աջակցել էին 38 պատգամավորներ, մեկը դեմ էր եղել, երեքը՝ ձեռնպահ։
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



