Yerevan, 27.November.2026,
00
:
00
BREAKING

10 կանացի սխալ սեքսում, որոնք տղամարդիկ չեն ներում (18+)

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Կնոջ և տղամարդու հարաբերությունները հաճախ հիշեցնում են լարախաղացի քայլը՝ պարանի վրա, որը ձգված է անդունդի վրայով. միշտ պետք է պահել հավասարակշռությունը և հնարավորինս զերծ մնա սխալներից։ Նույնն էլ վերաբերում է ինտիմ հարաբերություններին՝ պետք է հնարավորինս զգույշ լինելու աշխատել չսխալվել։

Կնոջ ամենամեծ սխալը հանդիսանում է ամաչկոտությունն ու մերձեցման վախը։ Եթե դուք չեք սիրում ձեր մարմինը, չեք վստահում ինքներդ ձեզ, ապա տղմարդուն դուք առավել ևս չեք վստահի և նրանք դա միանգամից զգում են։ Սկզբունքն աշխատում է նաև հակառակ ուղղությմաբ. անգամ ամենաակնառու կանացի թերությունների դերը կարելի է զրոյացնել՝ սեքսուալ անկաշկանդության միջոցով։

Մեկ այլ լուրջ սխալ է անկողնում անել այն, ինչ դուր չի գալիս տղամարդուն, հատկապես, եթե ձեր արածը ինչ որ կեր խփում է նրա առնականությանը, կամ էլ ինչ որ էքսպերիմենտների դիմել, որոնց նա հոգեպես պատրաստ չէ։ Ահա 10 ամենատարածված սխալները սեքսում, որոնք անում են կանայք և որոնք չեն ներում տղամարդիկ։

Հեշտանքի նմանակում, կեղծ տնքոցները, իբր հաճույքից վերև նայող աչքերը… դուք էրոտիկ ֆիլմում չեք նկարահանվում, նա էլ 15 տարեկան չէ, որպեսզ գնահատի ձեր դերասանական տաղանդը։ Ի դեպ, փորձառու տղամարդիկ միանգամից կարողնում են նկատել նման դերասանությունները, որովհետև նրանք գիտեն, որ բացի չիճերից ու տնքողներից, ջղաձգումներց, հեշտանքի ժամանակ լինում են նաև մի շարք ֆիզիոլոգիական դրսևորումներ, որոնք նմանակելը գրեթե անհնար է։ Օրինակ՝ հեշտոցի մկանների կծկումը…

Համեմատություն այլ տղամարդկանց հետ

Սա ընդհանրապես անել պետք չէ, առավել ևս՝ անկողնում, առավել ևս՝ եթե այդ համեմատույուն հօգուտ ձեր ներկա զուգընկերոջ չի խոսում։ Սակայն եթե դուք՝ փորձելով խուսափել սխալներից, կրքոտ շշնջաք նրա ականջին, որ ոչ մի տղամարդ ձեզ այդքան հաճույք չի պատճառել, ապա պատարստ եղեք ամենաբացասական արձագանքին։ Ոչ մի տղամարդու դուր չի գալիս, երբ դուք մտածում եք ձեր նախկինների մասին ու դեռ մի բան էլ համեմատականներ եք անցկացնում։ Մի պահ ձեզ պատկերացրեք նրա դերում. նա շոյում է ձեր կուրծքը մեկ էլ ասում է. «Գիտե՞ս, նախկին ընկերուհուս կրծքերը այսքան ձիջ չէին»։

Դառը իրականություն

«Վայ, էս ինչ փոքրիկ է», «Շապիկով դու ավելի մկանոտ էիր թվում», «Ի՞նչ, այսքա՞նն ընդամենը», «Իսկ դու նախկինում սեքս ունեցե՞լ էիր»… ահա միայն մի քանի արատահայություն, որոնք կարող են շատ արագ վերջ դնել ձեր հարաբերություններին, ուստի եթե չեք տրամադրվել լքել նրան, ապա կամ սուս մնացեք, կամ էլ գտեք գովելի կողմեր։

Կողմնակի զրույցներ

Հիշո՞ւմ եք «Ի՞նչ են ուզում կանայք» ֆիլմը, որտեղ Մել Գիբսոնի հերոսը լսում էր կանանց մտքերը և միշտ չէր, որ անկողնում նրա լսած մտքերը վերաբերում էին բուն պրոցեսսին։ Ձեր տղամարդը դժվար թե նման գերունակություններ ունենա, բայց պետք էլ չի փորձել ուղղել դա ու հենց սեքսի ժամանակ սկսել պատմել, թե ինչ է կատարվում աշխատավայրումդ, կամ ինչ պետք է ընդգրկել ցուցակում՝ մյուս անգամ խանութ գնալիս։ Այնպես որ, մի շեղվեք ու կենտրոնացեք միայն նրա ու սեքսի վրա։

Ծուլություն

Մի կողմից տղամարդիկ սիրում են, երբ իրենք պետք է մեզ գրավեն. «Եկա, տեսա, հաղթեցի»։ Երբ նրանք գլխավորն են ու որոշումներն իրենք են կայացնում։ Մյուս կողմից, նրանք գերադասում են ակտիվ զուգընկերուհիներ, որոնք նախաձեռնողականություն են ցուցաբերում։ Կոճղերի հետ սեքսը դուր է գալիս հատուկենտ տղամարանց, ուստի մի վարանեք ու ավելի ակտիվ եղեք, չմոռանալով, որ սեքսը՝ երկուսի զբաղմունք է, այլ ոչ թե մեկի չարչարանք։

Գերակտիվություն

Սա էլ նախորդ սխալի մյուս ծայրահեղությունն է։ Եթե դուք ամեն կես րոպեն մեկ ուզում եք փոխել դիրքը, բազմոցից տեղափոխվել պատուհանագոգի վրա, բայց չհասնելով այնտեղ՝ ընկնում եք գետնին ու ձեր հետ նաև զուգընկերոջն եք գցում, ապա կարող եք չարաշահել։ Բազմազանությունը սեքսում լավ բան է, բայց պետք չի դա վերածել հատուկ նշանակությն ջոկատի մրտիկին վայել փորձության, այլապես տղամարդը կարող է լքել մրցուղին՝ ժամանակից շուտ։

Ամաչել սեփական մարմնից

Այս սխալը արդեն հիշատակվել է, սակայն այն այնքան տարածված է, որ պետք է ևս մեկ անգամ հատուկ ուշադրություն հրավիրել դրա վրա։ Համաձայն վիճակագրության՝ կանանց 90 տոկոսը դժգոհ է իր մարմնից։ Ընդ որում, այս թվի մեջ մտնում են անգամ ամենագեղեցիկ, ամենաբարեկազմ և ամենաերիտասարդ կանայք։ Հենց այս բարդութավորվածությամբ էլ բացատրվում է մթության կամ անկողնու մեջ թաքնված սեքս ունենալու ցանկությունը, մինչդեռ տղամարդիկ սիրում են աչքերով և նրանց անհրաժեշտ է տեսնել իրենց գանձը, որը միայն իրենցն է։ Բացի դրանից, այն ինչ դուք համարում եք թերություն (մեծ հետույք, մանկությունից մնացած սպի, խալ և այլն), նրա կողմից կարող է ընկալվել ճիշտ հակառակ կերպ՝ որպես առավելություն։ Ուստի տղամարդուն զրկելը՝ ձեզ տեսնելու հնարավորությունից, ամենամեծ սխալներից է սեքսում։

Միայն սեփական հաճույքի մասին մտածելը

Սովորաբար այս սխալը վերագրում են տղամարդկանց։ Գամարվում է, որ հենց նրանք են կենտրոնացած միայն սեփական հաճույքի վրա ու բավարարվելով, շրջվում են դեպի պատը ու քնում։ Սակայն ինչպես պարզվում է, սեքսուալ էգոիստները քիչ չեն նաև կանանց մոտ։ Բավարարվելով, նրանք կորցնում են ողջ հետաքրքրվածությունը զոգընկերոջ հանդեպ ու ավագույն դեպքում դժկամությամբ թույլ են տալիս ավարտին հասցնել գործը։ Ոմանք, սակայն կարող են կիսատ թողնել սեռական ակտը նման դեպքերում, իսկ տղամարդիկ դա չեն ներում։

Թաքցնել հիվանդությունները

Սա շատ լուրջ սխալ է, որը ոչ միայն տղամարդը կարող է չներել, այլև դատարանը։ Խոսքը իհարկե հարբուխի մասին չէ, ոչ էլ երիկամների քարի։ 2010 թվականին գերմանացի երգչուհի Նադյա Բենաիսսային դատապարտեցին երկու տարվա ազատազրկման՝ ՄԻԱՎ վարակը տարածելու համար։ Նմանօրինակ որոշում կայացրել է նաև Պենզայի դատարանի։ Իհարկե, ՄԻԱՎ-ը ծայրահեղ տարբերակ է, սակայն եթե անգամ ձեզ թվում է, որ դուք աննշան սեռավարակներ ունեք, միևնույն է, եղեք ազնիվ, հակառակ դեպքում, դա կարող է վեր ածվել իսկական ողբերգություն։ Եվ մի միացեք պահպանակների մասին։

Լռություն

Լռությունը գնահատվում է միայն թշնամական գերությունում գտնվելու ժամանակ, մեկ էլ բամբասկոտ շրջապատում լինելուց։ Իսկ այ անկողնում կյանքի նշույլ ցույց տալ պետք է։ Հազվադեպ տղամարդու դուր կգա լռակյաց կնոջ հետ սեքս ունենալը։ Եթե ուզում եք ճչալ՝ ճչացեք, ուզում եք տնալ՝ տնքացեք։ Ոմանք անգամ սիրում են հայհոյել սեռական ակտի ժամանակ. ինչո՞ւ ոչ, եթե տղամարդը դեմ չէ իհարկե։ Չե՞ք ուզում բարձր ձայներ հանել՝ շշնջացեք քնքուշ խոսքեր նրա ականջին։ Կրևորն այդ ամենն անկեղծ արեք, իսկ եթե չեք հասկանում, թե ինչու՝ նայեք առաջին կետը։

Ameriabank's Investor's Day: Exploring Armenian and Georgian Capital MarketsBlack Friday - 50% Off Unibank Card IssuanceNext Stop for Financial Literacy at Global Bridge Educational Complex: Idram and IDBankUcom Hosts Participants of FAST’s Generation AI Program Unibank Awards Armenian Wrestlers with Cash Prizes and Premium Cards Ucom Is the Strategic Technology Partner of the Non-Artificial CTF 2026 Cybersecurity Competition“You Are Eligible for a Refund of a Loan Overpayment”: IDBank Warns of a New ScamOne Year of Ameriabank’s Persona in Numbers: from Trip to Japan to Opening of New Branch Digital Solutions in the Foreign Exchange Market: IDBank and Rate.Trading at DigiTec 2026Digital Solutions in One Ecosystem: IDBank at DigiTec 2026Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of UnderstandingIDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in YerevanIDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026The Second Khachaturian International Youth Competition Concludes at China National Opera House Under the Artistic Direction of Sergey Smbatyan "The network this time for COP17 was the most one of exceptional network we have ever had." The service quality by Team was highly appreciated by UN representative Rate.Trading: Large Transactions with Digital Management of Exchange Rate RisksVIVA Foundation Named November Beneficiary of “The Power of One Dram”Special Mortgage Offers: IDBank at Toon Expo: Invest 2026Vahe and Vigen Badalyan File Lawsuit Against 1in.am Seeking Protection of Their Business ReputationIDBank at the UBA Regional Conference: From Travel Solutions to Business OpportunitiesJoint statement by the parties consolidatted around the national agenda35% Discount for the 35th Anniversary on Selected IDBank CardsConverse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Business loan pre-approval in five minutes — what did Unibank showcase in Gyumri?Converse Bank Expands Its International Capabilities Through Cooperation with Citibank N.A.Bratislava forum to debate Armenia’s strategic future Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with Unibank