Զինյալները Հալեպում բնակելի թաղամաս են գնդակոծել
INTERNATIONAL NEWSՍիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը մեկ օրվա ընթացքում խախտվել է 7 անգամ: Այս մասին նշված է Սիրիայում հրադադարի հարցերի ռուսական կենտրոնի՝ ՌԴ ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 7 անգամ (Հալեպում՝ 4, Իդլիբում՝ 2, Լաթաքիայում՝ 1 անգամ)»,- ասված է հաղորդագրությունում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, գնդակոծության են ենթարկվել Հալեպի Շեյխ Մաքսուդ բնակելի թաղամասը, Իդլիբ նահանգի Ֆուաա եւ Քաֆեր-Հայա քաղաքների բնակելի թաղամասեր: Գնդակոծությունների հետեւանքով 5 տեղի բնակիչ է վիրավորվել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



