Աշխարհի տասը ամենահեղինակավոր համալսարանները (լուսանկարներ)
LIFEԱռաջարկում ենք տեղեկանալ, թե աշխարհի որ բուհերն են վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում:

10. Յելի համալսարան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ, մասնավոր հետազոտական համալսարան: Յելի համալսարանում սովորել են Բիլ և Հիլարի Քլինթոնները, հայր և որդի Բուշերը, հայտնի տնտեսագետ Պոլ Կրուգմանը, գրող Սինկլեր Լուիսը և ուրիշներ: Համալսարանի նշանաբանն է "Lux et veritas" («Լույս և ճշմարտություն»):

9. Լոնդոնի կայսերական քոլեջ, Մեծ Բրիտանիա: Բաղկացած է չորս ֆակուլտետից` բնագիտության, ինժեներական գործի, բժշկության և բիզնեսի: Այստեղ սովորել է գրող Հերբերտ Ուելսը, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը: Նշանաբանն է Scientia imperii decus et tutamen` «Գիտելիքը կայսրության զարդն ու պահապանն է»:

8.Կալիֆորնիայի համալսարանը Բերքլիում, ԱՄՆ: Համարվում է համակարգչային և ՏՏ ոլորտներում, էկոնոմիկայի և ֆիզիկայի ասպարեզներում լավագույն բուհերից մեկը: Բերքլիի համալսարանի ֆիզիկայի բաժինն առանցքային դեր է խաղացել ատոմային ռումբի զարգացման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Այստեղ սովորել են Apple համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, դերասան Գրիգորի Պեկը: Նշանաբանն է Fiat Lux` «Եղիցի լույս»:

7. Փրինսթոնի համալսարան, Նյու Ջերսի, ԱՄՆ: Համալսարանում սովորել է գրող Նինա Բերբերովան, նախագահ Վուդրո Վիլսոնը, դերասան Բրուկ Շիլդսը և ուրիշներ: Նշանաբանն է Dei sub numine viget`«Աստծո իշխանության ներքո ծաղկում է»:

6. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, ԱՄՆ: Հայտնի է ռոբոտատեխնիկայի ասպարեզում իր նորարարություններով: Այստեղ սովորել են Բեն Բերնանկեն, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը: Նշանաբանն է Mens et Manus` «Բանականություն և ձեռք»:

5. Քեմբրիջի համալսարան, Մեծ Բրիտանիայի երկրորդ համալսարանը` Օքսֆորդից հետո, հիմնվել է 1209-ին: Նշանաբանն է Hinc lucem et pocula sacra` «Այստեղ լույս է և անոթներ սրբազան»:

4. Սթենֆորդի համալսարան, Կալիֆորնիա, ԱՄՆ: Այն մասնավոր հետազոտական համալսարան է Սիլիկոնի հովտում: Այստեղ սովորել է նախագահ Հերբերտ Հուվերը, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը: Նախագահ Ջոն Քենեդին և դերասանուհի Ռիս Ուիզերսփունը չեն կարողացել ավարտել համալսարանը: Նշանաբանն է Die Luft der Freiheit weht` «Ազատության քամին է փչում»:

3. Օքսֆորդի համալսարան, Մեծ Բրիտանիա: Աշխարհի հնագույն անգլալեզու համալսարանը, որը հիմնադրվել է 11-րդ դարում: Հիմնական ուղղություններն են` հումանիտար, մաթեմատիկական, ֆիզիկա, սոցիալական գիտություններն ու բժշկությունը: Օքսֆորդն են ավարտել Մեծ Բրիտանիայի 25 վարչապետները: Այստեղ են ուսանել Մարգարետ Թետչերը, փիլիսոփա Թոմաս Հոբսը, գրող Ջոնաթան Սվիֆթը, Օսկար Ուայլդը և ուրիշներ: Կարգախոսն է Dominus Illuminatio Mea`«Աստված լուսավորությունն է իմ»:

2. Հարվարդի համալսարան, Մասաչուսեթս, ԱՄՆ: Այս համալսարանն են ավարտել ԱՄՆ-ի ութ նախագահները, համալսարանի 75 շրջանավարտների անուններն էլ այս կամ այն կերպ կապվում են Նոբելյան մրցանակի հետ: Հարվարդի համալսարանն առաջին հորիզոնականում է միլիարդատեր շրջանավարտների թվով: Այս համալսարանում են սովորել Բան Կի Մունը, Թեոդոր Ռուզվելտը, Ֆրանկլին Ռուզվելտը, Բարաք Օբաման, դերասանուհի Նատալի Փորտմանը: Նշանաբանն է Veritas` «Ճշմարտություն»:

1. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, մասնագիտացած է ճշգրիտ գիտությունների և ինժեներիայի ոլորտում: Համալսարանն ունի ռեակտիվ շարժիչ լաբորատորիա, որը թողարկում է անօդաչու տիեզերանավեր: Համալսարանի շրջանավարտներից 31 հոգի արժանացել է Նոբելյան մրցանակի: Նշանաբանն է The truth shall make you free` «Ճշմարտությունն ազատություն է տալիս»:



