Քրդերը սիրիական ընդդիմությանը մեղադրել են քիմիական գրոհ իրականացնելու մեջ
INTERNATIONAL NEWSՍիրիայում կռվող ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատների մարտիկները հայտարարել են, որ ընդդիմադիր խմբավորումները միտումնավոր կերպով քիմիական զենքով հարված են հասցրել իրենց դիրքերին, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Քրդերի ասելով՝ միջադեպը տեղի է ունեցել Հալեպում: Նրանց դիրքերից ոչ հեռու պայթել է մի արկ, որը, ջոկատի ներկայացուցիչների խոսքով, ինչ-որ դեղին բաղադրիչ է պարունակել, ենթադրաբար՝ ֆոսֆոր:
Ապստամբներն ի պատասխան հայտարարել են, որ քիմիական զենք չեն օգտագործում: Նրանք նաեւ քրդերին մեղադրել են նախագահ Բաշար Ասադի ռեժիմի հետ համագործակցելու, իսկ քուրդ դիպուկահարներին՝ Հալեպում չափավոր ընդդիմության ներկայացուցիչներին սպանելու մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
4
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
5
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer



