Սևանա լճում հայտնաբերվել են անհետ կորած ձկնորսների դիերը
SOCIETYՈստիկանության Գավառի բաժնում մարտի 4-ին հաղորդում է ստացվել, որ 1973թ. ծնված Անդրանիկ Վարդանյանը և 1993թ. ծնված Անդրանիկ Ավետիսյանը նավակով դուրս են եկել Սևանա լիճ և անհետ կորել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որոնողական աշխատանքների արդյունքում մարտի 6-ին` ժամը 10-ի սահմաններում, լճից հայտնաբերվել է Ա. Վարդանյանի դիակը, իսկ ժամը 14-ի սահմաններում՝ Ա. Ավետիսյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



