Բանգլադեշում աղետի Է ենթարկվել Ան-26 բեռնատար ինքնաթիռը
SOCIETYԲանգլադեշի ոստիկանությունը չի հաստատել աղետի ենթարկված Ան-26 ինքնաթիռում ռուսաստանցիների գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին հեռախոսով հայտնել Է Քոքս Բազար քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Հաջի Մուհամադ Զեյդար ուլ Ալոմը:
«Բեռնատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել: Ինքնաթիռում եղել Է չորս մարդ՝ օդաչուն, երկրորդ օդաչուն եւ անձնակազմի երկու անդամները: Երկուսը փրկվել են: Նրանցից մեկն ավելի ուշ մահացել Է: Եվս երկուսին որոնում են: Նրանք բոլորն Էլ Բանգլադեշի քաղաքացիներ են»,- ասել Է նա:
Ավելի վաղ bdnews24.com առցանց պորտալը հաղորդել Էր, որ Ան-26 բեռնատար ինքնաթիռն աղետի Է ենթարկվել Բանգլադեշի ափերի մոտ՝ Քոքս Բազար քաղաքի շրջանում:
1
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
2
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scams



