Սիրիայի Համայի նահանգի 80 բնակավայրերի ներկայացուցիչներ բանակցություններ են վարում զինադադարի շուրջ
INTERNATIONAL NEWSՍիրիայի Համայի նահանգի տարածքի մոտավորապես 80 տոկոսի ներկայացուցիչները միացել են հրադադարի շուրջ ընթացող բանակցություններին: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Համա քաղաքի մշակույթի պալատում տեղի ունեցած երկար բանակցություններից հետո հրադադարի պայմանների քննարկման համար հավաքվել են նահանգի շուրջ 80 բնակավայրերի ներկայացուցիչներ:
«Յուրաքանչյուր շրջանի եւ բնակավայրի համար այստեղ անհատական մոտեցումներ են պահանջվում, ուստի այսօր այստեղ հավաքվել են մոտավորապես 80 բնակավայրերի ներկայացուցիչներ՝ անձամբ քննարկելու հրադադարի պայմանները»,-ասել Է կենտրոնի ներկայացուցիչը:
Բացի այդ, հանդիպմանը ներկա են եղել պաշտոնական իշխանությունների եւ զինված ուժերի, ժողովրդական աշխարհազորի, հոգեւորականության եւ ընդդիմության ներկայացուցիչները:
Բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ Համայի նահանգի տարածքը գերազանցում Է 10 հազար քառակուսի կիլոմետրը, ինչը նրան դարձնում Է չափերով Սիրիայի յոթերորդ նահանգը: Այս երկրի ընդհանուր տարածքը շուրջ 185 հազար քառակուսի կիլոմետր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



