Իրանական հրթիռները կարող են հասնել Իսրայել. իրանցի զորահրամանատար
INTERNATIONAL NEWSԻրանական հրթիռները կարող են հասնել Իսրայել: Այդ մասին,հայտարարել Է «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ-մայոր Մոհամադ Ալի Ջաֆարին:
«Նա, ով թշնամական վերաբերմունք ունի Իրանի նկատմամբ, բնականաբար, ավելի շատ Է զգուշանալու երկրի ռազմական հնարավորություններից եւ ձեռքբերումներից: Այսպես, ԻՀՊԿ-ի հրթիռների մեծ մասն ունի թռիչքի բավարար հեռահարություն՝ հասնելու Իսրայելի սիոնիստական ռեժիմի գրաված տարածքին»,-մարտի 9-ին գեներալի խոսքը մեջբերել Է ԻՍՆԱ գործակալությունը:
Իր հայտարարությունը Ջաֆարին արել Է՝ ամփոփելով բալիստիկ հրթիռների հաջող վարժական արձակումների արդյունքները, որոնք մարտի 8-ին իրականացվել են ԻՀՊԿ-ի օդատիեզերական եւ հրթիռային զորամասերի վարժանքների ընթացքում:
Դրա հետ մեկտեղ ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել Է, որ Իրանի հրթիռային ներուժն ուղղված Է բացառապես երկրի եւ հարեւան պետությունների անվտանգության ապահովմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



