Կովը կթեմ, «օդնո» մտնեմ վայ-ֆայով
ECONOMICSԿառավարությունը շարունակում է Հայաստանի հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային եւ մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագիրը:
Կառավարության որոշման նախագիծը մշակվել է` ելնելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ վարկային համաձայնագրի արդյունքում: Այս համաձայնագրի շրջանակներում շուրջ 344 հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչեւ 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր եւ հնարավորություն է ընձեռվում բնակչությանը՝ օգտվել անվճար ինտերնետից՝ Wi-Fi մոդեմով ապահովված իրենց սարքերով (օրինակ` դյուրակիր կամ պլանշետային համակարգիչ, հեռախոս, MP3 նվագարկիչ եւ այլն): Ծրագրի շրջանակում ձեռք բերված սարքավորումները կդառնան համայնքների սեփականությունը: Հարցը կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:
Գագիկ Աղբալյան