Բաբուխանյանն ումի՞ց է լավ տղա. օրենսդիրը՝ օրենսկոխ
SOCIETYԿայքերից մեկը գրել էր, որ մարտի 4-ին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան պողոտայում դիմապակու մգեցվածության պատճառով կանգնեցրել են Mercedes մակնիշի 055 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան եւ հորդորել, որպեսզի վարորդը մեքենայի դիմապակու վրայից հեռացնի սեւ թաղանթը: Վարորդը, պարզվել էր, Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, ով այդ օրը մոտ 40 րոպե իսկական շոու է սարքել եւ փորձել ճանապարհային ոստիկաններին համոզել, թե այդ օրենքը պատգամավորների վրա չի ազդում, քանի իրենք անձեռնմխելի են:
Մեր տեղեկություններով՝ Հայկ Բաբուխանյանը դեպքից հետո զանգահարել է ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյայի, այդ թվում՝ ճանապարհային ոստիկանության սպաների՝ փորձելով պնդել, թե մեկ է, ավտոմեքենայիս ապակիները մգեցված են մնալու: Մեր աղբյուրները հայտնում են, որ Բաբախանյանի փորձերն անհաջողության են մատնվել:
Հարց է առաջանում. Հայկ Բաբուխանյանը տեսնես ի՞նչ է զգում իրեն այդ պահերին՝ օրենսդի՞ր, օրենսգի՞ր, թե՞ օրենսկոխ: Ավելորդ չէ նշել, որ համապատասխան օրենքի ընդունումից հետո առաջին պաշտոնյան, ով ստուգել է ավտոմեքենայի մգեցվածության թույլատրելիության աստիճանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է: Ի՞նչ է, Բաբուխանյանը ոստիկանապետից լա՞վ տղա է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



