Սիրիայում մարդասիրական ճգնաժամը դուրս է գալիս տարածաշրջանի սահմաններից. Չավուշօղլու
INTERNATIONAL NEWSՍիրիայում մարդասիրական ճգնաժամը դուրս է գալիս տարածաշրջանի շրջանակներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber կայքը, նախարարի խոսքով՝ սիրիացի փախստականների ապօրինի միգրացիան կանխելու համար ԵՄ երկրները պետք է համագործակցեն Անկարայի հետ։
Նա նշել է, որ եվրոպական մի շարք երկրներում փախստականներին բացասաբար են վերաբերվում, ինչը հակասում է համամարդկային արժեքներին։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվում է ավելի քան 2 մլն սիրիացի փախստական։ Ճամբարներում բնակվում է մոտ 300 հազար մարդ, մնացածը թուրքական տարբեր նահանգներում են։ Միայն Ստամբուլում բնակություն է հաստատել 40.000 սիրիացի փախստական։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



