Մադրիդի «Ռեալն» արդեն աշխարհի ամենաթանկ ակումբը չէ
SPORTԱշխարհի ամենաթանկ ակումբների դասակարգման առաջին տեղ է բարձրացել չինական «Գուանչժոու Էվերգրանդը»՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին»: Չինական ակումբը ավարտել է եւս 36 հազար բաժնետոմսերի տեղադրումը չինական National Equities Exchange and Quotations (NEEQ) բորսայում: Շրջանառությունում գտնվող 396,73 միլիոն բաժնետոմսերի շուկայական արժեքն այժմ 3,35 միլիարդ դոլար է, հաղորդում էxinhuanet-ը:
Forbes-ի գնահատականով, «Ռեալի» արժեքը 3,26 միլիարդ դոլար է, «Բարսելոնայինը»՝ 3,16 միլիարդ:
Նյու Յորքի ֆոնդային բորսայում բաժնետոմսերը տեղադրած անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կապիտալիզացիան 2,35 միլիարդ դոլար է:
Սակայն եվրոպական եւ չինական ֆուտբոլային ակումբների եկամուտները համեմատելի չեն: Նախորդ երեք տարիներին «Գունաչժոու Էվերգրանդի» միջին տարեկան եկամուտը եղել է 61 միլիոն դոլար, «Մանչեսթեր Յունայթեդինը»՝ 400 միլիոն դոլար:
1954 թվականին հիմնադրված «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչն է բրազիլացի Լուիս Ֆելիպես Սքոլարին: Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում Ասիայի չեմպիոնների լիգայի հաղթող «Գուանչժոու Էվերգրանդը» 0:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»: