Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Հայկական կողմը կդիմի ՄԻԵԴ, եթե Թուրքիան ձգձգի Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործի քննությունը

SOCIETY

Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացրած հայցի քննությունը հետաձգվում է: 2016 թվականի մարտի 1-ին կաթողիկոսարանի փաստաբանը Թուրքիայի ՍԴ-ին հուշագիր է հղել` պահանջելով դատական ունկնդրության նիստ: Սակայն թուրքական դատարանի լռության ֆոնին` Արամ Ա-ի առաջարկով ու նախագահությամբ` մարտի 5-ին Ժնևում կայացել է կաթողկոսության դատական հայցի իրավական խմբի հանդիպումը, որի հիմնական նպատակն է Թուրքիայի Սահմանադրական դատարանում նշյալ հարցի գործընթացն արագացնող հանգամանքների քննարկումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Cilicia TV-ի ֆեսբուքյան էջի գրառումից, մյուս կողմից` խումբը հստակեցրել է Եվրոպայի մարդու իրավունքների դատարան դիմելու հնարավորությունները` հաշվի առնելով Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից որդեգրվելիք հավանական դիրքորոշումը:

Թուրքիայի ՍԴ-ի կողմից հայկական դատի քննարկումն արագացնելու նպատակով խումբը լսել է թուրք փաստաբանների ու երկու այլ մասնագետների: Պարզվել է, որ ներկայում Թուրքիայի ՍԴ սեղանին մեծ թվով գործեր կան` դեռևս 2012 թվականից: Այդ փաստից ելնելով` Թուրքիայի դատարանը իրավունք ունի իր հայեցողությամբ հաստատել գործերի քննության առաջնահերթություն: Հաշվի առնելով Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջի քաղաքական բնույթը` Սահմանադրական դատարանը հնարավոր է այն «ոչ առաջնահերթ» դիտարկի ու ձգձգի գործի քննությունը:

Կաթողիկոսարանի դատի իրավական խումբը որոշել է շարունակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից լիազորված փաստաբանի միջոցով Թուրքիայի Սահմանադրական դատարանին հիշեցման հուշագրեր ներկայացնել: Եթե Սահմանադրական դատարանը լռություն պահպանի ու հետաձգի հարցի քննարկումը, «տրամաբանական ժամանակ» սպասելուց հետո հայկական կողմը կարող է դիմել ՄԻԵԴ-ին, որի կանոնադրության 6-րդ հոդվածը թույլ է տալիս որևէ դատական գործի համար հատկացված «տրամաբանական ժամանակ»-ի խախտման դեպքում դիմել իրենց:

Դրան զուգահեռ որոշվել է պատրաստել ՄԻԵԴ-ին դիմելու թղթածրար` Թուրքիայի ՍԴ-ի վերջնական հավանական որոշումն ու մոտեցումները հաշվի առնելով:

Հանձնախումբը նաև անգլերենով պատրաստել է հաղորդագրություն հանդիպման մասին` հիշեցնելով, որ 2015 թվականի ապրիլի 27-ին Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան իրեն պատկանող Սիսի կաթողիկոսարանի սեփականության իրավունքի վերահաստատման պահանջով: Միջազգային օրենքի ու Լոզանի պայմանագրի համաձայն`Թուրքիայի կառավարությունը պարտավոր է կաթողիկոսարանի կալվածքը վերադարձնել, որպեսզի այն գործածվի կրոնական պաշտամունքի նպատակով:

Եթե Թուրքիայի կառավարությունը կամովին չվերադարձնի Սիսի կաթողիկոսարանը կամ Թուրքիայի ՍԴ-ն որոշի չվերադարձնել այն, այս հարցով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank