Yerevan, 18.June.2026,
00
:
00
BREAKING


Արցախի վարչապետն այցելել է Քարին տակ գյուղ և Շուշի

SOCIETY

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 9-ին մասնակցել է Քարին տակ գյուղի և Շուշի քաղաքի համայնքապետների մեկամյա գործունեության հաշվետվությունների ներկայացմանը: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Քարին տակի համայնքի  ղեկավար Մխիար Առուշանյանի ներկայացմամբ՝ վերջին տարիներին շոշափելի աշխատանք է կատարվել գյուղի ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: Նրա խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվել են համայնքային կենտրոնի և դպրոցի մարզադահլիճի շենքերը, ինչպես նաև անցկացվել է ջրագիծը: Առկա խնդիրներից համայնքի ղեկավարն առանձնացրել է ճանապարհների բարեկարգման և մանկապարտեզի շենքի կառուցման հարցերը:

Գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ Քարին տակը գտնվում է կառավարության ուշադրության ներքո, և արդյունքում համայնքային խնդիրների հիմնական մասը լուծում է ստացել: «Մանկապարտեզի շենքի կառուցումը կմեկնարկի այս տարի, իսկ ճանապարհների բարեկարգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռք կառնենք՝ համատեղ ուժերով այդ խնդիրը ևս կարգավորելու նպատակով: Մնում է դուք ավելի նախաձեռնող գտնվեք ձեր ինքնազբաղվածության աստիճանը և սեփական եկամուտների չափն ավելացնելու ուղղությամբ, քանի որ գլխավորապես դրանցից է կախված բնակիչների բարեկեցության մակադակը»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ դիմելով ներկաներին:

Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի տեղեկացմամբ՝ պետական և բարեգործական միջոցներով քաղաքում իրականացվել են մեծածավալ ծրագրեր, որոնք բարելավել են համայնքի ինչպես ենթակառուցվածքները, այնպես էլ քաղաքաշինական տեսքը: Սակայն, համայնքապետի խոսքով, ավերված հուշարձանների ու ենթակառուցվածքների թիվը մեծ է, և բերդաքաղաքի վերականգնման համար զգալի ներդրումների կարիք կա:

Անդրադառնալով քաղաքապետի և բնակիչների կողմից հնչեցված դիտարկումներին և հարցերին՝ վարչապետն իր խոսքում, մասնավորապես, ասել է. «Շուշին մեր պատմական հպարտությունն է, և մենք պարտավոր ենք ձեռք զարկել նրա վերականգնման և զարգացման պատասխանատու գործին: Նախորդ տարիներին զգալի աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ՝ պետական և բարեգործական միջոցներով: Բացի ենթակառուցվածքների վերականգնումից ու պետական որոշ կառույցներ Շուշի տեղափոխելուց, նախաձեռնել ենք նաև մշակութային և կրթական մի շարք հաստատությունների ստեղծումն ու տեղափոխումն այստե ղ, որոնք նոր շունչ և խթան են հաղորդել նրա զարգացման ընթացքին: Այնուհանդերձ, դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ այս փառավոր քաղաքի ցանկալի մակարդակի զարգացման համար մեծ գումարներ են պետք: Մեր տեսլականն է վերականգնել Շուշիի կրթական, մշակութային ու զբոսաշրջային վաղեմի փառքը, և շուտով այդ նպատակին ուղղված նոր նախաձեռնությունների ականատես կլինեք»:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իր մոտեցումները Շուշիում հիմնված կրթական հաստատությունների նպատակների և հեռանկարների վերաբերյալ՝ հավաստիացնելով, որ «Շուշիի տեխնոլոգիական համալսարանը» և «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ը, որպես արդի պահանջներին և մեթոդներին համապատասխանող կրթօջախներ, իրենց կարևորագույն ներդրումն են ունենալու ոչ միայն Շուշիի, այլ նաև ողջ Արցախի հետագա զարգացման գործում:

Վարչապետը պատասխանել է քաղաքի կենսագործունեության տարբեր ոլորտների վերաբերող՝ բնակիչների հարցերին, ինչպես նաև տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քննարկված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance